Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի զեկուցող. «Բազմաթիվ փոքր եւ թույլ վարչական բաժանումները շարունակում են մնալ կառուցվածքային խնդիր Հայաստանի համար»

Ապրիլ 05,2014 13:04

Մարտի 26-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների Կոնգրեսի հանդիպման ժամանակ  ուսումնասիրվել է տեղական ժողովրդավարությունը Հայաստանում թեմայով զեկույցը: Գրում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը:

Կոնգրեսի զեկուցող Նիգել Մերմագենը (Միացյալ Թագավորությունից) ողջունեց Հայաստանի իշխանությունների ջանքերը, որոնք ուղղված են  իրականացնելու Եվրոպական խարտիայի կողմից ընդունված Տեղական ինքնակառավարման մարմինների մասին դրույթները, մասնավորապես ներկայացնելով 2005 եւ արդեն 2008 թվականին ընդունված նոր օրենսդրությունը: Նա մատնանշեց. «Հայաստանյան տեղական ինքնակառավարման մարմինները ունեն սահմանափակ դեր: Գործնականում հայաստանյան տեղական ինքնակառավարման մարմինները միշտ չէ, որ ունեն ամբողջովին եւ բացառիկ իշխանություն, տեղական ինքնակառավարման մարմինները առավել շատ ծառայում են որպես կենտրոնական կառավարության գործակալներ, քան ինքնավար դերակատարներ հանրային կառավարման ոլորտում: Ավելին, գոյություն ունեցող բազմաթիվ փոքր եւ թույլ վարչական բաժանումները շարունակում են մնալ կառուցվածքային խնդիր Հայաստանի համար»:

Այնուամենայնիվ Կոնգրեսը կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերանայել օրենսդրությունը՝ ավելի կատարելագործելու տեղական ինքնակառավարման իշխանությունների աջակցման սկզբունքները:

«Մենք կոչ ենք  անում Հայաստանի իշխանություններին կատարելագործել  տարածքային կառավարումը՝ խրախուսելով միջհամայնքային համագործակցությունը, ուժեղացնելով համայնքի ավագանու հզորությունը եւ սահմանափակելով ադմինիստրատիվ հսկողությունը»,- ասել է պարոն Մերմագենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930