Ապրիլի 5-ին հանրապետության հյուսիսային կեսում կդիտվի ամպամածության ավելացում, առայժմ առանց էական տեղումների, միայն Շիրակում երեկոյան հնարավոր է թույլ ձյուն: Հարավային շրջաններում ողջ օրվա ընթացքում կդիտվի պարզ, արևային եղանակ: Օդի ջերմաստիճանն ամենուրեք կբարձրանա 2-4, իսկ արևելյան շրջաններում կդիտվի կտրուկ բարձրացում 8-10աստ: Օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումները խիստ բացասական են անդրադառնում սրտանոթային համակարգի վրա: Հնարավոր է քամի 15-18մ/վրկ, տեղ-տեղ մերկասառույց, բուք և ցածր տեսանելիություն, հնարավոր է լինեն նաև դժվարանցանելի ճանապարհներ: Տեղեկացնում ենք, որ ապրիլի 6-ին կրկին հավանական են տեղումներ:
Երեւանում ապրիլի 5-ին կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Կտաքանա: Օդի ջերմաստիճանը գիշերը +2+5, ցերեկն ստվերում +13+16, երեկոյան +9+11:
Աղբյուր՝ www.weather.am