Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը Մոսկվային չի հետաքրքրում. «Ժամանակ»

Ապրիլ 05,2014 10:50

Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանի կարծիքով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պարտադրված չէր Մոսկվայից։ Նա նման տեսակետ հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ Տիգրան Սարգսյանն այն մարդը չէր, ում պաշտոնում մնալ-չմնալու հարցն այս պահին Մոսկվային հետաքրքրեր:

Միևնույն ժամանակ, Արբակ Խաչատրյանը չբացառեց, որ սա կարող է նաև անձամբ Սերժ Սարգսյանի քայլը լինել Մոսկվային իր հավատարմությունը ցույց տալու համար․ «Չեմ բացառում, որ սա կարող է նաև ՄԱԿ-ի քվեարկության շարունակությունը լինել, բայց ոչ թե Ռուսաստանի ճնշման ներքո, այլ սեփական նախաձեռնությամբ»- ասաց Խաչատրյանը:

«Քաղաքական գործընթացները հիմա շատ արագ են ընթանում, հնարավոր է՝ նաև ներքին փոփոխություն ցույց տալու համար դա արեց. ես այդ տարբերակն էլ չեմ բացառում: Պահը ոչ թե դրսում, այլ Սերժ Սարգսյանի մոտ էր հասունացել, չեմ կարծում, թե Մոսկվան այստեղ որևէ կապ ունի: Ինձ թվում է՝ Տիգրանի լինել-չլինելը ոչինչ չի փոխում, անձնական որոշում է: Ինձ թվում է՝ սա լուրջ ընդունել պետք չէ, սրանք ներքին խաղեր են: Տիգրան Սարգսյանն այն քաղաքական դեմքը չէր, որ դիրք ունենար, եղանակ փոխեր:

Ես խիստ կասկածում եմ, որ դրսից ինչ-որ բան է եղել. այսօր դրսում շատ ավելի լուրջ խնդիրներ կան»,-ասաց նա:

Ընդհանուր առմամբ՝ աշխարհում այս օրերին ավելի լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, որ Հայաստանի վրա անդրադարձ կունենան․ «Մաքսային միության հետ կապված մի շարք խնդիրներ կան: Այն, ճիշտ է, տնտեսական միություն է, բայց Ղազախստանը փաստորեն չի ընդունել Ղրիմի միացումը: Եթե Ղազախստանը Ղրիմը չի ընդունում, Մաքսային միությունն ինչպե՞ս է աշխատում: Հասկանո՞ւմ եք, որ Ռուսաստանի հանդեպ կիրառված սանկցիաները նաև ՄՄ անդամ երկրների վրա են ազդելու:

Տիգրան Սարգսյանը այո՛, Եվրոպական ուղղություն ուներ, և այսօր հնարավոր է, որ Ռուսաստանը սկսել է շատ կոշտ քաղաքականություն վարել այն տարածքներում, որ իր տիրապետության տակ են, միանշանակ, չպետք է բացառել, բայց ասել, որ Մոսկվայի ճնշման տակ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց՝ չեմ կարծում»:

Հրապարակում ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930