Լրահոս
Օրվա լրահոսը

Դդումով ապուր

Ապրիլ 05,2014 13:55

Ավելորդ է խոսել դդումի օգտակարության մասին: Վիտամիններն ու այլ օգտակար միկրոէլեմենտներն այս բանջարեղենի (կամ ոմանց պնդմամբ՝ հատապտղի) մեջ այնքան շատ են, որ ուղղակի անհրաժեշտ է այդ էժան, բայց՝ համեղ եւ օգտակար պտուղն օգտագործել որքան հնարավոր է շատ: Այս անգամ եկեք պատրաստենք թավշի նման փափուկ եւ նուրբ համ ունեցող այս ապուր-պյուրեն:

Անհրաժեշտ մթերքները

Դդում- 0,8-1 կգ (սուպերմարկետներից կարող եք գնել արդեն կորիզահան արած եւ ձեր ուզած չափով կտրած դդում)
Սոխ- մեկ գլուխ
Սխտոր- 2-3 պճեղ
Գազար-1-2 հատ

Մի փոքր կտոր կոճապղպեղ (имбирь) (պարտադիր չէ)

Դդմի սերմեր

Կարագ
քերած պարմեզան կամ որեւէ պինդ, դեղին պանիր

Պատրաստման եղանակը

Դդումը կեղեւահան անել, լվանալ, կտրատել ոչ շատ մանր: Մաքրած գազարի, սոխի եւ սխտորի հետ լցնել կաթսայի մեջ, ավելացնել այնքան ջուր, որ ծածկի բանջարեղենները:

ddum-3

Եփել 10-15 րոպե, 10 րոպեն լրանալուց հետո ըստ ճաշակի աղ անել: Պատառաքաղով ստուգել, եթե հեշտությամբ մտնում է դդումի մեջ, անջատել: Կաթսայի բերանը փակ թողնել, որ մի քիչ սառչի: Լցնել բլենդերի մեջ՝ ավելացնելով այն ջրից, որում եփվել է, լավ խառնել:

ddum-2

Ապուրը պատրաստ է: Այն կարելի է մատուցել վրան կարագի կտոր, քերած պարմեզան եւ դդումի սերմեր լցրած: Շատ համեղ է կարագահացով: Իսկ եթե պահքի մեջ եք, կարելի է ապուրի վրա ուղղակի ձիթապտղի յուղ ավելացնել:

Ապուրը կարող եք պահել կաթսայի մեջ եւ հարկ եղած դեպքում՝ տաքացնել:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930