Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. « ԲՀԿ-ն դեմ չի լինելու մտնել նոր կառավարության մեջ, եթե ինչ-որ առաջարկ նրան արվի»

Ապրիլ 04,2014 17:55

«Նոր վարչապետի նշանակումը, անկախ նրանից, թե ինչ մասնագետ է նա, ՀՀԿ-ից է, ԲՀԿ-ից, թե այլ տեղից, կախված է նրանից, թե տվյալ անձի մասին ինչ մոտեցում եւ ինչ պատկերացում ունի անձամբ Սերժ Սարգսյանը: Ինչ պաշտոն էլ, որ Սերժ Սարգսյանն առաջարկի նոր կառավարության կազմում ԲՀԿ-ին, դա ձեռնտու է լինելու նրանց: Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն դեմ չի լինելու մտնել այդ կառավարության մեջ, եթե ինչ-որ առաջարկ նրան արվի»,- Aravot.am-ի հետ զրույցում ապրիլի 4-ին, նոր վարչապետի նշանակման մասին այսպիսի տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Շատերն ասում են, որ վարչապետ կնշանակվի այն անձը, ում հավանություն կտա Վլադիմիր Պուտինը: ՌԴ-ի ազդեցությունն այս հարցում ինչքանո՞վ է մեծ՝ Սերգեյ Մինասյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես դա չեմ ընդունում եւ համարում եմ դա սպեկուլյացիաներ: Այն, ինչ տեղի ունեցավ նախկին վարչապետի հետ, ունի ներքաղաքական եւ ներտնտեսական, սոցիալ-տնտեսական պատճառներ: Դա մեծամասամբ պարզապես պայմանավորված էր նրանով, որ լինելով արդեն 6 տարի վարչապետ, նա դարձավ պարզապես արդեն ծաղրածու: Բացի դրանից, արդեն բավականին երկար ժամանակ արդեն մենք չունեինք տպավորիչ տնտեսական ձեռքբերումներ: Իսկ ասել, որ Ռուսաստանն է ընտրելու վարչապետ՝ անիմաստ է»:

4 ոչ իշխանական ուժերը ԲՀԿ-ի հետ քննարկումների հետ կապված ասում էին, որ կառավարության հրաժարականից հետո պահանջելու են Սերժ Սարգսյանի հրաժարականը, այսինքն, դա օրակարգային հարց էր: Ըստ Ձեզ, ԲՀԿ-ն կմոռանա՞ 4 ուժերի հետ հանդիպումներն ու խոստումները եւ կմիանա ՀՀԿ-ի հետ նոր կառավարության ձեւավորմա՞նը՝ քաղաքագետը պատասխանեց. «Երկակի, եռակի, քառակի ստանդարտներ կան ինչպես արտաքին, այնպես էլ նաեւ ներքին քաղաքականության մեջ: Յուրաքանչյուր կուսակցության նպատակն է հասնել իշխանության: Եթե դրա համար պետք է մոռանալ մի բան, որ ասվել է մի օր կամ մեկ տարի առաջ՝ դրա մասին կմոռացվի: Եթե ինչ-որ հնարավորություն լինի ԲՀԿ-ին մտնելու իշխանության մեջ եւ կիսելով պատասխանատվությունը՝ ինչ-որ պաշտոններ ստանալ կառավարության մեջ, բնականաբար, կմոռացվի նախկին ասածները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930