Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» փոխնախագահը անդրադառնում է Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառներին

Ապրիլ 04,2014 17:47

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում հանրային նախահավաք էր կազմակերպել:

Բացի նրանից` ելույթ ունեցավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ երկիրը փոփոխությունների փուլում է:

Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառներին:

«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը վարչապետի հրաժարականով փորձեց քաղաքական գործընթացների նախաձեռնությունը մի փոքր իր ձեռքը վերցնել: Այսինքն` քաղաքական չորս ուժերը, հասարակական խմբերը, ըստ էության, որոշակիորեն միջնորդավորված ձեւով այդ պահանջը ունեին իշխանափոխության, եւ իշխանափոխության առաջին փուլ չորս ուժերը տեսնում էին կառավարության հրաժարականի մեջ: Որպեսզի ինքը կարողանա գործընթացը թույլ չտալ, իր տրամաբանությամբ զարգանա, ինքը   պետք է կանխարգելիչ քայլ կատարեր»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930