Ռուսաստանը չունի և չի կարող ունենալ ոչ մի կապ Կիևի Անկախության հրապարակում ցուցարարների վրա կրակող դիպուկահարների հետ, ուրբաթ օրը հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Հանցագործությունը տեղի է ունեցել ուկրաինական տարածքում: Մենք այդ հանցագործությունների հետ չունեինք և չէինք էլ կարող ունենալ որևէ կապ», – ասել է նա՝ ավելացնելով, որ իրավական ուղիներով փետրվարի 20-ի դեպքերը համատեղ հետաքննություն իրականացնելու ոչ մի դիմում չեն ստացել:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել էր, որ փետրվարի 20-ին միայն դիպուկահարների կրակոցից 17 մարդ է մահացել, և հետաքննության ներկայիս փուլում մարտական զենքը փորձաքննություն է անցնում, ինչպես նաև ճշտվում, թե կոնկրետ քանի դիպուկահար է մարդ սպանել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ