Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՀՔԾ լրատվական ծառայության պարզաբանումը

Ապրիլ 04,2014 14:13

Փաստաբան Հակոբ Ճարոյանի հրապարկման առթիվ

«Առավոտ» օրաթերթի 2014թ. ապրիլի 3-ի համարում հրապարակվել է փաստաբան Հակոբ Ճարոյանի «Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Էդ.Հակոբյանին» վերտառությամբ հրապարակումը:

Հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով մեղադրյալ Ա.Ղուկասյանի պաշտպանը օրաթերթում հրապարակված տառացիորեն նույն տեքստով 2014թ. մարտի 31-ին միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին: Նույն օրը միջնորդությունն օրենքով սահմանված կարգով քննարկվել եւ ամբողջությամբ մերժվել է` դրա բացարձակ անհիմն լինելու պատճառով:

Միջնորդությունը մերժելու որոշման մասին 2014թ. մարտի 31-ին հայտնվել է պաշտպան Հ. Ճարոյանին` նրան փոխանցելով որոշման օրինակը:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Արտակ Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ, մասնավորապես` վստահությունը չարաշահելու եւ խաբեության եղանակով 28 անձից առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր` 1 մլրդ 761 մլն 781 հազար 986 ՀՀ դրամի, յուրացման եղանակով` 9 անձից խոշոր չափերի, ընդհանուր` 1 մլն 372 հազար ՀՀ դրամի գույքի հափշտակություններ կատարելու, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար:

Առանձնահատուկ ցանկանում ենք ընդգծել, որ վարույթն իրականացնող մարմնին ներկայացված միջնորդությունը հիմնավոր եւ օրինական չլինելու պատճառով մերժված լինելու պարագայում, առանց քննիչի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածի կարգով դատախազին բողոքարկելու իր իրավունքից օգտվելու, այսինքն` պաշտպանյալի իրավունքների պաշտպանության օրենքով սահմանված կարգի եւ դատավարական նորմերի շրջանցմամբ, նույն տեքստը լրատվության միջոցներով հանրությանը մատուցելու պաշտպան Ճարոյանի վարքագիծն առնվազն զարմանք է հարուցում:

Վարույթն իրականացնող մարմինը հեռու է այն մտքից, որ նման քայլերով` օրաթերթում ծավալուն տեքստի հրապարակմամբ, պաշտպանը ինքնագովազդի եւ հաճախորդի ու հանրության աչքին իր արհեստավարժության գերագնահատման նպատակ է հետապնդում:
Խիստ կարեւորելով հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի իրավաբանական օգնության իրավունքի ապահովման քրեադատավարական սկզբունքը, ինչպես նաեւ փաստաբանների իրավունքների եւ լիազորությունների իրականացման հնարավորության ռեալ պայմանների ապահովումը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն իր պատրաստակամությունն է հայտնում քրեական գործի մինչդատական վարույթի ցանկացած փուլում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող յուրաքանչյուր հարցի, միջնորդության օրենքով սահմանված կարգով եւ ձեւաչափով քննարկման համար:

ՀՀ հատուկ
քննչական ծառայության
լրատվական ծառայություն

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930