Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղևորահոսքի 19 տոկոս աճ` նախորդ մարտի համեմատ

Ապրիլ 04,2014 12:16

Վերջին վեց ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է և ուղևորների թվի, և չվերթերի թվի կանոնավոր աճ: Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականության արդյունք է:

2014թ. մարտին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 19 տոկոսով: Եթե 2013թ փետրվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 102 295 ուղևոր, ապա 2014թ մարտի ցուցանիշը կազմում է 122 056 ուղևոր:

Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 17 տոկոս: 2014թ. մարտին կատարվել է 1517 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1295 չվերթի համեմատ:

Եթե 2013թ. մարտին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ  ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

 

  Ուղևորների թիվը 2013թ.  մարտին Ուղևորների թիվը 2014թ.  մարտին Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ
Ժամանող 48 041 55 377  + 15 %
Մեկնող 54 874 66 679  + 22 %
Ընդամենը 102 915 122 056  + 19 %

 

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930