Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ. Միակ օրակարգը դառնում է Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու խնդիրը. ilur.am

Ապրիլ 03,2014 23:33

Հարց. Պարոն Զուրաբյան, շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Այն, ինչ քառյակը պահանջում էր` կառավարության հրաժարականը, տեղի ունեցավ եւ այլեւս կառավարությանն անվստահություն հայտնելը իմաստ չունի: Ինչպիսի՞ն պետք է լինեն ձեր հետագա քայլերը:

Պատասխան. Այո, ապրիլի 28-ից սկսած պետք է տեղի ունենար չորս քաղաքական ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, Ժառանգության եւ ՀՅԴ-ի համատեղ շուրջօրյա հանրահավաքը` կառավարության հրաժարականի պահանջով: Նախապատրաստությունները սկսվել էին ամբողջ թափով եւ իշխանությունները հասկացան, որ մարդկային ծովը ուղղակի կխորտակի իրենց: Սա է պատճառը, թե ինչու Սերժ Սարգսյանը ստիպեց Տիգրան Սարգսյանին հրաժարականի դիմում գրել: Այս քայլով նա փորձում է մեղմել համաժողովրդական ընդվզումը եւ կանխել աննախադեպ հանրահավաքների կայացումը: Այս քայլին ամենահամարժեք պատասխանը Հայ Ազգային Կոնգրեսը համարում է հատեւյալը.

Իշխանությունը երբեք այսքան թույլ չի եղել եւ, քանի որ քառյակի բոլոր քաղաքական ուժերը կողմ են ամբողջական իշխանափոխության, ապա դրա իրականացման համար ավելի լավ պահ պատկերացնել հնարավոր չէ: Կառավարության հրաժարականը դիտարկվում էր որպես իշխանափոխության առաջին փուլ: Առաջին փուլի խնդիրը կարելի է լուծված համարել: Հետեւաբար, այս պահից սկսած, մենք գտնվում ենք իշխանափոխության հաջորդ` Սերժ Սարգսյանի հրաժարականի պարտադրման փուլում: Ըստ այդմ, հետագա գործողությունների եւ միջոցառումների միակ օրակարգը, ինքնըստինքյան, դառնում է համաժողովրդական հանրահավաքներով Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու խնդիրը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` ilur.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930