Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԴ նախագահ. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը շարունակելու է գործել ամբողջությամբ. pastinfo.am

Ապրիլ 03,2014 23:14

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը շարունակելու է գործել ամբողջությամբ»,- քիչ առաջ Հ1-ի եթերում նման հայտարարություն արեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Ճիշտ է, նորմը տարաժամկետվել է, սակայն, Գ.Հարությունյանի խոսքով. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածում Սահմանադրության 102-րդ հոդվածի հիման վրա գրված է, որ օրենքը շարունակում է գործել: Եթե օրենքը շարունակում է գործել, օրենքով նախատեսված պարտավորությունները պետք է իրացվեն»:

Նա նաև հավելեց, որ դա օրենքի պահանջն է և ոչ թե՝ ՍԴ որոշումը, քանի որ տարաժամկետումը հետապնդում է ավելի վատթար իրավիճակ չառաջացնելու, իրավական անվտանգությունը չխաթարելու նպատակ:

Այդուհանդերձ, ՍԴ նախագահը նաև նշեց. «Աշխատավարձից պարտադիր վճարների կարգով պարտադիր կուտակային համակարգը առնվազն սեպտեմբերի 30-ից հետո Հայաստանում գոյություն ունենալ չի կարող»:

Դե, իսկ սեպտեմբերի 30-ը, ՍԴ նախագահի խոսքով, այն ժամանակահատվածն է, որի ընթացքում կառավարությունն ու ԱԺ-ն պետք է ոչ միայն այս օրենքը, այլև 50-ից ավելի օրենսդրական ակտեր համապատասխանեցնեն ՍԴ որոշման պահանջներին:

 Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930