Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոսկերիչը ահռելի պարտքերի մեջ է գցել մոտ 220 գյումրեցիների ու անհետացել. (Տեսանյութ, Ֆոտոշարք)

Ապրիլ 03,2014 21:31

Այսօր  Շիրակի մարզի դատախազության դիմաց բողոքի էին դուրս եկել  Գյումրու  Կամոյի 54 առանձնատանը` թիվ 4-րդ դպրոցի դիմաց բնակվող ոսկերիչից` Աղվան Գևորգյանից խաբվածները` նրա հարևանները, աշխատակիցները, սանիկները, անգամ մորաքրոջ դուստրը: Հարևանը մեզ պատմեց, որ նա եկել է իր մոտ ու խնդրել իրեն օգնել. ասել է, որ հայրը հիվանդ է , պետք է տանեն Երևան բուժման և որ  շտապ փող է հարկավոր: Վերջինս առաջարկել է իր իսկ կողմից տված ոսկին գրավադրել բանկում ու հարևանի անունով գումար հանել: «Ես էլ մտածեցի 50 տարվա հարևան ենք, ամոթ չէ՞, հատկապես որ ոսկին իր ձեռքով  տալիս է, բայց պարզվեց ոսկին ֆալշ է, հիմա ինքը փախել է, բայց «Ինէկոբանկ»-ից ինձ անհանգստացնում են, թե արի տոկոսները մուծի ու մայր գումարը տուր: Մայր գումարն էլ մեկինը` 50 հազար դոլար է, մյուսինը` 30 հազար դոլար: Հիմա  մենք ի՞նչ անենք, մեկս մյուսիցս խաբար չենք  էլ եղել, մենք հետո հենց այս գործով ենք  ծանոթացել  մեկս մյուսիս հետ», -պատմեց հարևանը: Նշենք, որ Աղվան Գևորգյանի ընտանիքը  մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց դեռևս անցած տարի  հարևաններից ոմանք հենց   տան մեջ դանակահարել էին նրա ատամնաբույժ որդուն` Արթուրին, հնչել էին նաև կրակոցներ: Վերջինիս տեղափոխել էին Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն:
Արթուրի  ատամնաբուժարանի բժիշկներից մեկն էլ փաստեց, որ  իրեն խաբել է 7 միլիոն դրամ: «Եվ հավաքարարի, և մենեջերի անունով գրավ է դրված: Մեզ բոլորիս արդեն քննչականից են անհանգստացնում, էսպես էլ բա՞ն կլինի: Մեզ արդեն բանկերը դատի են տվել: Մոտ 6 բանկերում ոսկի է գրավադրել մեր անուններով, կեղծ ոսկի է եղել»,-բողոքեց ատամնաբույժը:

PrevPhoto
NextPhoto

Խաբված բնակիչները շվարած են, թե ինչ է լինելու.  առաջին դատական նիստը նշանակված է ապրիլի 15-ին. բանկը դատի է տվել ոսկերիչի հարազատ  մորաքրոջ աղջկան: Բանկերից 3-ը  դիմել են  Շիրակի մարզի քննչական բաժին` բողոքելով, որ գրավադրված ոսկին կեղծ է: Մինչդեռ խաբված բնակիչները  կասկածում են, որ որոշ բանկերի ոսկերիչները համագործակցել են Աղվան Գևորգյանի հետ: «Չլոտ շորերով հսկա ոսկին ձեռքերս գնում ենք բանկ, մի հատ կասկած չի առաջացնում ոսկերիչի մոտ, թե էս մարդու հագուստը նայի, բերած ոսկիներին նայի, ես կարծում եմ, որ ոսկերիչը լավ էլ տեղյակ է, համագործակցում է նրանց հետ , հետո  10 հոգի նույն օրը բանկում  Աղվանի  համար գրավադրում էին անում, նույն զարդը, նույն տեսակ, դա կասկած չէր առաջացնո՞ւմ», -ասում էր  խաբվածներից մեկը:

Այս թեմայով  մեզ պարզաբանում ներկայացրեց  նաև Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Նա ասաց, որ նախաքննություն է իրականացվում, հարուցվել են թվով  երեք քրեական գործեր`խարդախության հանցակազմի հատկանիշներով, որոնք, սակայն,  քննվելու  են մեկ վարույթում, քանի որ բոլոր հանցանքները վերագրվում են  մեկ անձի: Ըստ դատախազի, առայժմ մեղադրյալներ չկան, սակայն բավարար ապացույցների պարագայում հիշատակված անձը որպես  մեղադրյալ կներգրավվի և նրա նկատմամբ կհայտարարվի հետախուզում:

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930