Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հետ է կանչել ՆԱՏՕ-ում իր ռազմական գլխավոր ներկայացուցչին՝ խորհրդակցությունների համար, հայտնել է ՌԴ ՊՆ տեղակալ Անատոլի Անտոնովը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունները ապրիլի 1-ին հայտնել էին, որ դադարեցնում են դաշինքի և Ռուսաստանի միջև գործնական և ռազմական համագործակցությունը, բայց պահպանում են ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի կապերը դեսպանների հետ և ավելի բարձր մակարդակով:
«Իրավիճակն արհեստականորեն լարելու քաղաքականությունը մեր ընտրությունը չէ: Բացի այդ, մենք չենք տեսնում որևէ հնարավորություն ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շարունակելու համար: Մենք որոշել ենք Մոսկվա կանչել ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ռազմական գլխավոր ներկայացուցիչ գեներալ գնդապետ Վ.Գ. Եվգենևիչին», – հայտնել է Անտոնովը՝ ավելացնելով, որ դաշինքի հետ հետագա ռազմական համագործակցությունը կախված է Ռուսաստանին «զսպելու»՝ ՆԱՏՕ-ի հետագա քայլերից:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ