Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը չբացառեց, որ նոր վարչապետը կարող է լինել ոչ ՀՀԿ-ական. (Տեսանյութ)

Ապրիլ 03,2014 20:55

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը:

Նիստից հետո Էդ. Շարմազանովն ասաց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է:

Նա ասաց, որ դա պահի տակ ընդունված որոշում չէր, այլ կշռադատված եւ մտածված:

«Առավոտի» հարցին՝ քննարկվե՞լ է նոր վարչապետի թեկնածությունը, պարոն Շարմազանովը պատասխանեց, որ դեռ ոչ: Մեր մյուս հարցին, թե՝ հնարավո՞ր է, որ նոր վարչապետը լինի ոչ ՀՀԿ-ական, Էդ. Շարմազանովն ասաց. «Ամեն դեպքում, կառավարության եւ վարչապետի նշանակումը հանրապետության նախագահի եւ մեծամասնության մենաշնորհն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. naira says:

    Ամբողջ հայ ազգը իսկական կրակի մեջ է այդ մեծամասնության պատճառով, որն էլ նախագահի կամակատարն է: Այդ մեծամասնությունը չնայած որ ինքն է իրեն ընտրել, բայց որոշումներ է ընդունում մի ամբողջ ազգի համար, այն էլ ազգակործան որոշումներ: Իսկ թե այդ մեծամասնությունը ոնց պետք է թույլ տա որ վարչապետ լինի ոչ իրենց կուսակցական , շատ ու շատ կասկածելի է:
    Աստված մի արասցե որ հանկարծ Քոչարյանը ասպարեզում հայտնվի. դա արդեն համազգային շարժման կհանգեցնի: Իմ կարծիքով ոչ ոք չի մոռացել 2008-ի մարտի 1-ի ոճրագործությունը և թե ում թեթև ձեռքով դա կատարվեց:

  2. Կարեն says:

    «Առավոտի» հարցին՝ քննարկվե՞լ է նոր վարչապետի թեկնածությունը, պարոն Շարմազանովը պատասխանեց, որ դեռ ոչ:»
    Ինչ հեշտությամբ են մեր քաղաքական գործիչները ստում։ Բոլորիս համար էլ պարզ է , որ ոչ միայն վարչապետի այլ բոլոր նախարարների անունները քննարկվել և հաստատվել են։ Երբ հարց են տալիս մեր իշխանավորներին առանց պատասխանը լսելու կարելի է 99,9 տոկոսով կանխատեսել տրվելիք պատասխանը։

  3. Nvard says:

    Ց Ի Ն Ի Զ Մ Ը հհկ հոգեգալստականների արյան մեջ է և դրանից ձերբազատվելն անհնար է..
    Հետաքրքիր է, ծերակույտի շեֆը չի երևում…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930