«Մենք հարցերն ուղղել ենք Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին, և ակնկալում ենք ոչ միայն պատասխաններ, այլև այնպիսի պատասխաններ, որոնց հիմքում ընկած կլինի հարգանքը փոխադարձ համաձայնեցված կանոնների նկատմամբ»
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրն ասել է, որ իր երկիրը ՆԱՏՕ-ից պահանջում է պատասխաններ ներկայացնել Արևելյան Եվրոպայում դաշինքի կողմից իրականացվող գործողությունների կապակցությամբ այն բանից հետո, երբ Հյուսիսատլանտյան դաշինքը խոստացել է զգալիորեն ամրապնդել արևելաեվրոպական իր անդամների պաշտպանական կարողությունները:
«Մենք հարցերն ուղղել ենք Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին: Ակնկալում ենք ոչ միայն պատասխաններ, այլև այնպիսի պատասխաններ, որոնց հիմքում ընկած կլինի հարգանքը փոխադարձ համաձայնեցված կանոնների նկատմամբ», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Անդրադառնալով Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում Ռուսաստանի զորքերի ներկայությանը՝ Լավրովն ասել է, որ Ռուսաստանն ունի իր տարածում զորքերի տեղաշարժման իրավունք, և որ զորավարժությունների անցկացումից հետո ռազմական ստորաբաժանումները կվերադառնան իրենց տեղակայման մշտական վայրեր:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում