Լրահոս
Օրվա լրահոսը

Washington Post. Քեսաբի գրավման ժամանակ ուսուցչուհի է սպանվել

Ապրիլ 03,2014 19:24

Եվս մեկ անգամ հայերն իրենց վաղեմի թշնամու ձեռքի գործն են համարում իրենց տեղահանումը, գրում է «Վաշինգտոն Փոստ»-ը՝ անդրադառնալով Քեսաբի գրավմանը՝ հիշեցնելով, որ անցած դարում թուրքերը հայերին երկու անգամ տեղահանել էին գյուղից՝ 1909 և 1915 թթ.:

«Հիմա 2014թ.: Եվ մենք կրկին տեղահանվում ենք», – ասել է մի ֆերմերի 41-ամյա կինը, որը մեկնել է Լիբանան, – «Փառք Աստծո, այս անգամ ոչ մի կոտորած չեղավ… Մենք հավատում ենք, որ ինչը չի սպանում հայերին, ուժ է տալիս»:

Ականատեսների վկայությամբ, հարձակման հետևանքով կյանքի լուրջ կորուստներ չեն եղել, միայն մի ուսուցչուհի է սպանվել դիպուկահարի կրակոցից իր մեքենայի մեջ (ազգությունը չի նշվում խմբ.), երբ փորձում էր հեռանալ գյուղից, ինչպես նաև, գրում է հոդվածագիրը, անհայտ են գյուղում մնացած տարեց մարդկանց ճակատագրերը:

Մի կին պատմել է, որ երբ հասել են Լաթաքիա նա զանգել է տուն, հեռախոսը վերցրել է մի մարդ, որը ներկայացել է որպես «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամ:

«Նա ասաց՝ հետ արի, ինչո՞ւ ես գնացել: Մենք եկել ենք, որպեսզի պաշտպանենք ձեզ», – պատմել է երեք երեխաների 40-ամյա մայրը՝ ավելացնելով, որ ահաբեկիչը հետո ավելացրել է՝ եթե նա վերադառնա, պետք է մահմեդականություն ընդունի , – «Ես նրան աղաչեցի՝ կեր ու խմի ինչ ուզում ես, բայց խնդրում եմ, տունը չոչնչացնես»:

Քեսաբը լքած բնակիչները չեն հավատում ահաբեկիչների երաշխիքներին. շարունակում է հոդվածագիրը, և ոմանք վախենում են, որ այլևս երբեք իրենց անվտանգ չեն զգա այդ տարածքում, նույնիսկ եթե կառավարական ուժերը հետ մղեն ապստամբներին:

Մի ֆերմեր, որը Լաթաքիայում վաճառել է իր մեքենան, որպեսզի կարողանա ընտանիքի հետ Լիբանան գնալ, պատմել է, որ իր տատը ցեղասպանության ժամանակ իրականացրած աքսորի ճանապարհին ողջ է մնացել ու հետո վերադարձել Քեսաբ: Սակայն ինքը վստահ չի, որ հետ կգնա:

«Մեր արմատներն այնտեղ են, ամեն ինչ այնտեղ է», – ասել է նրա կինը, – «բայց մենք չենք կարող»:

Հոդվածում նշված մարդկանց անունները գաղտնի են պահված՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

Պատրաստեց` Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930