Լրահոս
Օրվա լրահոսը

Դ!ԵՄ ԵՄ – Ի պատասխան ՍԴ անդամի հակասական հայտարարություններին

Ապրիլ 03,2014 19:18

Հետևելով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 02.04.2014թ. հրապարակված որոշման մեկնաբանություններին՝ նկատեցինք, որ ՀՀ սահմանադրական դատարանի անդամի կողմից հնչեցին իրարամերժ հայտարարություններ. նախ ՍԴ անդամը Արմնյուզ հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարի ըթացքում հայտարարեց, որ 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կարող են չվճարել կուտակային վճարները, իսկ այն քաղաքացիները, ովքեր արդեն կատարել են վճարումներ մինչև ՍԴ որոշումը՝ կարող են պահանջել իրենց գումարները կառավարությունից։ Կառավարությունը իր հերթին պարտավոր է մինչև սեպտեմբերի 30-ը վերադարձնել այդ գումարները։

Մոտ մեկ ժամ անց Շանթ հեռուտաընկերության «Հորիզոն» հաղորդման ժամանակ ՍԴ նույն անդամը նշեց, որ վճարումները պարտադիր պետք է կատարվեն, և օրենսդիրի նոր օրենք մշակելու դեպքում, հնարավոր է, որ այդ գումարները վերահաշվարկվեն և քաղաքացիները շարունակեն վճարել կուտակային վճարները այդ նոր օրենքի համաձայն։

Նշենք նաև, որ Արմնյուզ հեռուստաընկերության տվյալ հաղորդումը հանվեց բոլոր աղբյուրներից, բայց կուտակային կենսաթոշակների օրենքին դեմ արտահայտվող ֆեյսբուքյան օգտատերերը կարողացան այն գտնել և տեղադրել համապատասխան ֆեյսբուքյան խմբում։

Մենք հայտնում ենք մեր մտահոգությունը ՍԴ անդամի հակասական հայտարարությունների վերաբերյալ։ Այս պահին զերծ մնալով գնահատականներ տալուց, այսպիսի իրարամերժ հայտարարությունների պատճառների վերաբերյալ, այնուամենայնիվ, կոչ ենք անում պատկառ մարմիններին հնարավորինս զերծ մնալ ՍԴ որոշման այնպիսի մեկնաբանություններից, որոնք կարող են խառնաշփոոային իրավիճակ և իրավաբանական անորոշություն առաջացնել հանության մեջ:

Դ!ԵՄ ԵՄ

Կից ներկայացնում ենք վերը նշված հաղորդումների տեսանյութերը՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930