Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ-ի հետ քննարկվում է քաղծառայողների գնահատման համակարգի ներդրման խնդիրը

Ապրիլ 03,2014 18:50

Ապրիլի 3-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց Համաշխարհային Բանկի ավագ տնտեսագետ Ուլրիխ Բարչին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՀԲ օժանդակությամբ Հայաստանի քաղաքացիական ծառայության ոլորտում ընթացող բարեփոխումների և այդ շրջանակներում նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների ընթացքին վերաբերող հարցեր:

ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը կարևորեց ՀԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի շոշափելի արդյունքները, դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը` հատկապես Խորհրդի կողմից մշակված և ԵՄ SIGMA ծրագրի շրջանակներում միջազգային փորձաքննության արժանացած «Քաղաքականության փաստաթղթի» կենսագործման տեսանկյունից:

Պարոն Բարչը, փոխանցելով այդ ձեռնարկումներին ՀԲ-ի կողմից աջակցության պատրաստակամությունը, կարևորեց հատկապես քաղաքացիական ծառայողների ատեստավորման ինստիտուտը բովանդակային փոփոխությունների ենթարկելու ուղղությամբ ներկայումս Հայաստանում տարվող աշխատանքները` քաղծառայողների ներուժի, կարողությունների և աշխատանքի արդյունավետության գնահատման ավելի կատարելագործված մեխանիզմներ ներդրելու նպատակով: ՀՀ ՔԾԽ նախագահը նշեց, որ քաղաքացիական ծառայության համակարգի զարգացման համար գնահատման չափորոշիչների մշակումը էական նշանակություն ունի, քանի որ դրանով է պայմանավորված պետական ծառայողների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հեռանկարը:

Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ քննարկման առարկա դարձավ նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման և դրա արդյունքում նոր դասակարգման ենթարկելու, այս հարցում ՀԲ-ի կողմից մեթոդաբանական և փորձագիտական օժանդակություն ցուցաբերելու հնարավորության հարցը: Հաշվի առնելով, որ համակարգի զարգացման առումով այս հիմնահարցի լուծմանը տրվում է անկյունաքարային նշանակություն` պայմանավորվածություն ձեռք բերվեց ավելի ինտենսիվացնել համագործակցությունը և հնարավորինս արագացնել բարեփոխումների ընթացքը:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930