Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ամեն առավոտ եւ երեկո Մոնումենտի տարածքում վազում է, բայց այդտեղ առանձնատուն չի կառուցում: Այս մասին նախարարն այսօր վստահեցրեց մի խումբ լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մանումենտի բարձունքում նախարարը առանձնատուն է կառուցում:
Հետո պարոն նախարարը պատմեց, որ Գեղարքունիքի մարզում է հաճախ լինում, իրեն հետաքրքրում է ձիասպորտը, եւ ձիավարությամբ է զբաղվում:
Նախարարը նույնիսկ լրագրողներին հրավիրեց վազելու եւ ձի քշելու:
Արամ Հարությունյանից լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ ինչ հարաբերություններ ունի եւ որքան հաճախ են հանդիպում եւ միասին ճաշում: Այս հարցին էլ պարոն Հարությունյանն այսպես պատասխանեց. «Վլադիմիր Գասպարյանը, որպես կառավարության ներկայացուցիչ եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ, իմ կողմից շատ հարգվում է, եւ հարգալից ու աշխատանքային հարաբերություններ են»: Ինչ վերաբերում է հաճախ հանդիպելուն եւ ճաշելուն, նախարարն ասաց, որ ոչ մի անգամ չի ճաշել ոստիկանապետի հետ, եւ ընդհանրապես, բնապահպանության նախարարը, իր իսկ խոսքերով ասած` շատ սահմանափակ է սնվում, շատ սահմանափակ:
Կարդացեք նաև
Այս, եւ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա հորատանցքերի մասին նախարարի դիտարկումները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ