ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ստեփանավանի, Հրազդանի, Սևանի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածում տեղում է թույլ ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն