Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենի աշխատակազմը պատասխանում է ՏՄՊՊՀ նախագահին

Ապրիլ 03,2014 18:00

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն անդրադարձել էր Օմբուդսմենի 2013թ. տարեկան զեկույցին, սակայն Զեկույցը, ամենայն հավանականությամբ, հանգամանալից չի ուսումնասիրվել:

Արտակ Շաբոյանը խոսում է օրենքի չիմացությունից, այն դեպքում, երբ ՏՄՊՊՀ-ի կողմից Զեկույցը սխալ է մեկնաբանվել, նենգափոխվել է դրանում բարձրացված խնդիրը և գերիշխող դիրքի առկայության մասին մտահոգությունը ներկայացվել է որպես Պաշտպանի կողմից պնդում, որ գերիշխող դիրք ունենալն ինքնին անօրինական է:

Հանձնաժողովի նախագահը պնդում է, որ գոյություն չունի և չի կարող ունենալ գոնե մեկ դեպք, երբ ՏՄՊՊՀ-ի կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ: Հանձնաժողովին տրված տուգանքի չափի որոշման չափազանց լայն հայեցողությունը, սակայն, ինքնին պարունակում է չարաշահումների և տարբերակված մոտեցումների ռիսկեր, առավել ևս, երբ սահմանված չեն պատասխանատվության չափի որոշման հստակ չափանիշներ:
Պարոն Շաբոյանը մեկնաբանել էր նաև ՏՄՊՊՀ ստացված սակավաթիվ դիմումների խնդիրը՝ նշելով, որ բողոքների քանակով չի որոշվում այս կամ այն պետական կառույցի հանդեպ հասարակության վստահության չափը: Այնուամենայնիվ, երբ Հայաստանում կան տասնյակ հազարավոր ձեռնարկատերեր և միլիոնավոր սպառողներ, ՏՄՊՊՀ-ին 2013թ-ի ընթացքում վստահել է ընդամենը 68 դիմող (ամսական կտրվածքով՝ միջինը 6 դիմող): Մինչդեռ, տնտեսական մրցակցության խնդիրներով Օմբուդսմենը ստանում է բազմաթիվ բողոքներ: Արդյունքում, Հանձնաժողովի ստացած սակավաթիվ դիմումները վկայում են ոչ թե խնդիրների բացակայության, այլ Հանձնաժողովի հանդեպ վստահության պակասի մասին:

Այսպիսով, ՏՄՊՊՀ բոլոր անդամներին հորդորում ենք իրական և արդյունավետ աշխատանքով զարգացնել տնտեսական մրցակցությունը երկրում, դրանով իսկ նպաստել մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանը, այլ ոչ թե փորձել քննադատությունը այլափոխելով՝ մոլորեցնել մարդկանց:

Պաշտպանի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930