Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. ՌԴ ԱԴԾ-ն մասնակցել է Մայդանի հակաահաբեկչական գործողությունների ծրագրմանը. Ուկրաինայի ԱԾ ղեկավար

Ապրիլ 03,2014 17:57

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն հայտնել է, որ իրենք ունեն բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը մասնակցել է 2014թ. Կիևի փետրվարյան ցույցերի ժամանակ հակաահաբեկչական գործողությունների ծրագրմանը: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

«Մենք հավաստի հիմքեր ունենք ենթադրելու, որ հենց այդ խմբավորումները, որոնք գտնվում էին ՈւԱԾ-ի հրաձգարաններից մեկում, մասնակցում էին այսպես կոչված հակաահաբեկչական գործողությունների ծրագրմանը», – ասել է նա Կիևում ապրիլի 3-ին ճեպազրույցի ժամանակ՝ ավելացնելով, որ իրենց համար շատ կարևոր են ՌԴ հետաքննչական կոմիտեի պատասխանները, – «Մեզ հետաքրքրում է երկու հարց: Առաջինը՝ 2013թ. դեկտեմբերի 20-ին, ՈւԱԾ-ի հրաձգարանում ի՞նչ էին անում ԱԴԾ-ի 26 աշխատակիցները, ի՞նչ կոչումներ և պաշտոններ ունեին», – նշել է Նալիվայչենկոն:

«Երկրորդ՝ Յակիմենկոյի (ՈւԱԾ նախկին ղեկավար) հրահանգով այդ խմբավորումներին ոչ միայն կացարաններ են տրամադրվել, ապահովել նրանց անվտանգությունը և այն ամենը, ինչ նրանք հարկ էին համարել աշխատանքը կատարելու համար, այլև ապահովվել է կառավարության հետ կապը: Զեկույց ներկայացնելու համար Յակիմենկոն մի քանի անգամ այցելել է այդ խմբերին: Ես չսխալվեցի՝ զեկուցելու համար», – հայտնել է ՈւԱԾ ղեկավարը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930