Ապրիլի 2-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Բազումի և Իջևանի բաժինների ծառայողները Տավուշի մարզի Ազատամուտ գյուղից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդիտա Ն.-ին, որը հունվարի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
…
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 1-ին, ժամը 12.30-ին, բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Սլավա Ա.-ն, որը մարտի 18-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն