Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսի անդամները կարևորում են բյուջեի առաջնահերթությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար

Ապրիլ 03,2014 17:37

ԱՄՆ Վարչակազմի բյուջեն պահպանում է ռազմական հավասարությունը, սակայն նվազեցնում է համընդհանուր օգնությունը Հայաստանին և տարածաշրջանին
Այսօր, Կոնգրեսի ավելի քան 25 անդամներ մի նամակ ստորագրեցին, որն աջակցում է «ամերիկյան դիվանագիտության» և «Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը»,- հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումարը): Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի համանախագահներ Մայքըլ Գրիմի և Ֆրանկ Փալոնե կրտսերի կողմից նախաձեռնած նամակը կոչ է անում տրամադրել «նվազագույնը 5 մլն ԱՄՆ դոլար Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և զարգացման ծրագրեր իրականացնելու համար», դադարեցնել Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը, «40 մլն ԱՄՆ դոլարից ոչ պակաս» համընդհանուր տնտեսական օգնություն ցուցաբերել Հայաստանին, աջակցել Մերձավոր Արևելքում քրիտոնյա և այլ փոքրամասնություններին, օգնություն տրամադրել Վրաստանի Ջավախք տարածաշրջանին, վերահաստատել Ազատության ակտի 907-րդ ուղղումը և կրկին դիտարկել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ բանակցային գործընթացում որպես լիիրավ բանակցային գործընկեր»:

«Հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակումը և ռազմատենչ սպառնալիքների աճը Ադրբեջանի կողմից, ինչպես նաև կացնահարող մարդասպան դատապարտյալի ներումը Ադրբեջանի կողմից, Համագումարը կոչ է անում Կոնգրեսին ամենայն լրջությամբ վերաբերվել այս հարցերին և Հայաստանին հատկացնել նվազագույնը 40 մլն ԱՄՆ դոլար, իսկ Լեռնային Ղարաբաղին` 5 մլն ԱՄՆ դոլար»,- հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին` հավելելով. «Ավելին, հաշվի առնելով վերջին զարգացումները Սիրիայում և ավերվածությունները Քեսաբում, Համագումարը կոչ է անում Կոնգրեսին անհապաղ գործողություններ ձեռնարկել հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու տեղի քրիստոնյա հայ համայնքին»:
Այս ամսվա սկզբին, Օբամայի վարչակազմը ներկայացրեց 2015թ. ֆինանսական տարվա իր բյուջեն, որը պահպանում է ռազմական հավասարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև` շարունակելով սակայն Եվրասիայի և Միջին Ասիայի երկրներին օգնություն ցուցաբերելու համընդհանուր վայրընթաց միտումը:

Մասնավորապես, Վարչակազմի բյուջեն Հայաստանի և Ադրբեջանի համար նախատեսում է 1.7 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն` Արտաքին ռազմական ֆինանսավորման (FMF) և 600.000 ԱՄՆ դոլար` Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման (IMET) համար: Սա կազմում է 1 մլն ԱՄՆ դոլարով պակաս է անցած տարվա բյուջեի համեմատ: Այնուամենայնիվ, Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման ֆինանսավորումը կայուն է նախորդ տարիների հետ համեմատ, իսկ հավասարությունը պահպանված է:

Հաշվի առնելով այս տարվա բյուջեի հետաձգված իրականացումը` Համագումարը կշարունակի աշխատել Կոնգրեսի անդամների հետ` ապահովելու, որ Միացյալ Նահանգները կայուն օգնություն տրամադրեն Հայաստանին և Արցախին, ինչպես նաև վստահ լինելու, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների, Հայաստանի հանդեպ ռազմատենչ հռետորաբանության և ավելի քան 20-ամյա շրջափակման վերաբերյալ ամերիկահայերի մտահոգությունները հասցեագրված են: Բացի այդ, ադրբեջանցի սպայի անբացատրելի արդարացումը, ով ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» զորավարժությունների ժամանակ դաժանորեն սպանել էր հայ սպային, Ադրբեջանում հայերի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի մշտական հիշեցում է: Ուստի, Համագումարը կշարունակի կոչ անել Կոնգրեսին վերահաստատել Ազատության ակտի 907-րդ ուղղումը և դադարեցնել բոլոր տեսակի ռազմական օգնությունը Ադրբեջանին:

Ի լրումն արտաքին ռազմական ֆինանսավորման (FMF) և Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման (IMET) օգնությանը, Վարչակազմի 2015թ. ֆինանսական տարվա բյուջեն նաև առաջարկում է, որ Հայաստանը ստանա 20.7 մլն ԱՄՆ դոլար Տնտեսական աջակցման հիմնադրամի (2014թ. ֆինանսական տարում` 24.7 մլն), և 1.7 մլն ԱՄՆ դոլար Միջազգային թմրադեղերի վերահսկման և իրավապահությանը (2014թ. ֆինանսական տարում` 2.8 մլն) բյուջեներից: Վարչակազմի բյուջեն նաև զրոյացրել է Հայաստանին հատկացվելիք գումարը համաշխարհային առողջապահության ֆինանսավորման բյուջեից: Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգների 2015թ. ֆինանսական տարվա բյուջեն տրամադրում է 24.7 մլն ԱՄՆ դոլար օգնություն Հայաստանին, որը 6.143 մլն պակաս է Վարչակազմի 2014թ. ֆինանսական տարվա 30.843 մլն համեմատ:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930