Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ինչու կառավարությունը չպիտի հրաժարական տա. ըստ Հրայր Թովմասյանի (Տեսանյութ)

Ապրիլ 03,2014 17:33

Այսօր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե էլ ի՞նչ է հարկավոր, որպեսզի կառավարությունը հրաժարական տա, հատկապես որ մի շարք գործընթացներ ձախողեցին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դրույթներն էլ հակասահմանադրական ճանաչվեց:

Այս առնչությամբ պարոն Թովմասյանն ասաց. «Մեծ ցանկություն կա մի փոքր այլ տոնայնության շեշտադրումներով պատասխանել, բայց կփորձեմ զուտ սահմանադրական իրավունքի շրջանակներում մնալ: Դրանք քաղաքական պրոցեսներ են. կա՞ քաղաքական մեծամասնություն, որը կարող է անվստահություն հայտնել, խնդրեմ, պատրաստ ենք լսել: Եթե ձեր տրամաբանությամբ շարունակենք, ապա 2006 թվականից հետո Հայաստանի Հանրապետության 60 կառավարություններ պետք է հրաժարական տված լինեին, որովհետեւ այն ակտերը, որոնք ՍԴ-ի կողմից ճանաչվել են հակասահմանադրական, ոչ պակաս կարեւոր էին: Դրանք վերաբերել են եւ «Քրեական օրենսգրքին», եւ քաղաքացիական, եւ դատական օրենսգրքին, եւ սեփականության եւ տասնյակ այլ դրույթներին, որոնք ճանաչվել են հակասահմանադրական: Եթե ձեր ասած տրամաբանությունը լիներ, ապա Սահմանադրությունը կսահմաներ` եթե Սահմանադրական դատարանը կառավարության կամ ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը կամ օրենքը համարում է հակասահմանադրական, ապա կառավարությունը հրաժարական է տալու»:

Պարոն նախարարը նաեւ վստահեցրեց, որ կուտակային վճարումները վերադարձման ենթակա չեն: Այս մասին մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. naira says:

    Հազիվ պոկել են այդ կուտակային վճարները այս խեղճ ժողովրդից, այն էլ հարկայինի կողմից սպառնալիքներով, էլ ինչ վերադարձնելու մասին է խոսքը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930