Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման խաղում գնդակին առաջին հարվածը կատարելու է ներքին վերջույթները պարալիզացված մի երեխա, տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները:
Օգտագործողի գիտակցությամբ կառավարվող այդ հատուկ զգեստը, որը կրելու է երեխան, պատրաստված է թեթեւ համաձուլվածքներից եւ հիդրավլիկ սարքերից, որը ստեղծել է Գորդոն Չենգը`Մյունխենի տեխնիկական համալսարանից:
Աշխարհի առաջնության բացման հանդիպումը կայանալու է հունիսի 12-ին` Բրազիլիա-Խորվաթիա դիմակայությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` hy.wikipedia.org-ի