Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահի որդու հայտարարությունը. Իմ անունը շահարկել են

Ապրիլ 03,2014 17:22

Հայտարարություն
Լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե Երեւանում ծեծի է ենթարկվել Գեւորգ Մելիքյանը , եւ այդ ամենին առնչություն ունեցողների մեջ միտումնավոր նշվում է նաեւ իմ անունը: Նախ նշեմ, որ Գեւորգ Մելիքյանի հետ որեւէ կապ չունեմ. ես ոչ միայն նրան չեմ ճանաչում, այլեւ տեղյակ չեմ, թե ինչ է կատարվել նրա հետ: Եվ, բնականաբար, այդ պարագայում չեմ էլ կարող որեւէ կերպ մասնակից լինել նրա հետ կատարվածին, անգամ եթե նման դեպք տեղի է ունեցել:

Ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ իրենց ապատեղեկատվությունը ու անբարեխղճությունը փորձում են որպես ճշմարտություն մատուցել` իմ անունը շահարկելով:

Արգամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հ. Գ. «Առավոտի» կողմից նշենք, որ armversion.am-ը այսօր հաղորդել էր. «Օրեր առաջ ծեծի է ենթարկվել «օրենքով գող» Գևորիկը, որն առավել հայտնի է որպես «Օշականցի Գևորիկ»:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Գևորիկը և «օրենքով գող» Արմեն Ղազարյանի (Պզոյի) եղբորորդին Երևանի ռեստորաններից մեկում, որը գտնվում է «Երրորդ մասում», անհայտ անձանց հետ վիճաբանել են, ինչը վերածվել է քաշքշուկի: Պզոյի եղբորորդին փախել է, իսկ Գևորիկին ծեծի են ենթարկել:

Վերջինիս վնասվածքներով տեղափոխել են իր՝ Օշականում գտնվող տուն:

Լուրեր են պտտվում, որ ռեստորանը պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930