Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մահացած զինվորների մայրերը պահանջում են (Տեսանյութ)

Ապրիլ 03,2014 17:19

«Մեր երեխեքին սպանել են, իսկ հիմա ուզում ենք սպանողին բերեն հրապարակում ձեռքերը կտրեն»,- այսօր կառավարության շենքի դիմաց 4 մահացած զինվորների մայրերը իրենց բողոքն էին արտահայտում:

2007 թվականին Վարդենիսի զորամասերից մեկում սպանված զինվոր Տիգրան Օհանջանյանի մայր Գոհար Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իր տղային Ռուսաստանի Դաշնությունից  հատուկ բերել էր Հայաստան, որ իր պարտքը կատարի, սակայն ՀՀ բանակում իր այդ պարտքը կատարելիս էլ տեղի է ունեցել դեպքը:

«Տարիներ շարունակ ես պիտի տեսնեմ ի՞նչ են ասում: Ասում են՝ նախաքննությունը գնում է, ի՞նչ է գնում, ո՞ւր է գնում»,- բացականչեց մայրը:

Նա նշեց, որ համարում է, որ արդարադատություն չկա Հայաստանում, եւ օրենքներն այստեղ ընդհանրապես չեն գործում, հակառակ դեպքում՝ իր բերանը կփակեին.

«Եթե արդարություն լիներ՝ իմ բերանը փակած կլինեին, կասեին՝ քո տղան խուլիգանություն է արել, քո տղան մարդ է սպանել, քո երեխուն էլ բանակում սպանել են, ձենդ կտրի՛ր, թո՛ղ կանգնեն ասեն»:

2010 թվականին Ստեփանակերտում սպանված Վալերի Մուրադյանի մայր Նանա Մուրադյանն էլ իր երեխայի սպանությունը համեմատեց ցեղասպանության հետ.

«Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը պահանջում է թուրքերից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բայց մենք էլ՝ մայրերս, պահանջում ենք բանակի ղեկավարներից եւ բանակի գերագույն հրամանատարից, որը հանդիսանում է Սերժ Սարգսյանը, ընդունել բանակի ցեղասպանությունը եւ մեղավորներին պատժել՝ օրենքի ողջ խստությամբ»

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930