Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խանտի-Մանսիյսկում Վիշվանաթան Անանդը ճանաչել է Մարիա Շարապովային

Ապրիլ 03,2014 17:01

Հավակնորդների մրցաշարի հաղթող Վիշվանաթան Անանդը մրցաշարի ավարտին շախմատային մեկնաբան Վլադիմիր Բարսկու հետ հարցազրույցում պատմել է Յուգրայի մայրաքաղաքից ստացած հետաքրքիր տպավորությունների մասին: «Մարզական փառքի» զբոսայգում հանգստի ժամանակ ճեմելիս այն զարդարող դիմանկարների մեծ մասն ինձ անծանոթ էին: Հետո բացատրեցին, որ դրանք Յուգրայից ելած մարզական աստղերի նկարներն են: Ցավոք, ոչ մեկին չէի ճանաչում: Այնտեղ գլխավորապես բիաթլոնիստներն են ու դահուկորդները: Իսկ ձմեռային մարզաձեւերը, ինչպես գիտեք, Հնդկաստանում այնքան էլ զարգացած չեն: Բայց Մարիա Շարապովային ճանաչեցի: Պարզվում է` նա էլ ծագումով այս կողմերից է», – անկեղծացել է աշխարհի նախկին չեմպիոնը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` ruschess.ru

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930