Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Ղուկասյանի գործով նախաքննությունն ավարտվեց

Ապրիլ 03,2014 16:58

Հատուկ քննչական ծառայության մամուլի պատասխանատու Միքայել Ահարոնյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ավարտվել է խարդախության և յուրացման եղանակներով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ըստ ՀՔԾ-ի, նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2009-2012թթ. Արտակ Ղուկասյանը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 28 քաղաքացուց հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 1 մլրդ 761 մլն 781 հազար 986 ՀՀ դրամ, յուրացման եղանակով` 9 քաղաքացուց հափշտակել է խոշոր չափերի` 1 մլն 372 հազար ՀՀ դրամ: Բացի այդ, Ա. Ղուկասյանը օգտագործել է իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթեր:

Հիշեցնենք, որ Ա. Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մինչդատական վարույթում Արտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը: Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930