Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի ընկերոջը դեռ չեն հարցաքննել

Ապրիլ 03,2014 16:20

Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ի իրադարձությունների հետևանքով 14 կալանավորվածներից ազատ արձակված Միսաք Առաքելյանի (լուսանկարում) փաստաբան Հովհաննես Քոչարյանը դեռ չի շտապում իր պաշտպանյալի գործով գնահատականներ տալ:

Հիշեցնենք, որ Միսաք Առաքելյանի մեղադրանքն էլ է  նախօրեին փոխվել. Քրեական օրենսգրքի 316 հոդվածի փոխարեն առաջադրվել է  մեղադրանք 258 հոդվածի 1-ին մասով:

Մեղադրանքի փոփոխության  վերաբերյալ, փաստաբանն ասաց, որ առաջիկա օրերին հայտարարությամբ հանդես կգա. «Այս պահին ինքը դեռեւս հարցաքննված չէ նոր մեղադրանքի կապակցությամբ, եւ դիրքորոշում չենք արտահայտում նոր մեղադրանքի վերաբերյալ»:

Պարոն Քոչարյանը չկարողացավ պատասխանել նաեւ այն հարցին, թե իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված խուլիգանության մեղադրանքի հիմքում կա՞ն բավականաչափ ապացույցներ. «Ապացույցների ծավալը մեզ կներկայացվի նախաքննության ավարտից հետո: Այդ ժամանակ կարող ենք մեղադրական ապացույցներին գնահատական տալ` լրի՞վ են, թույլատրելի՞ են, նախաքննությունը կավարտվի մեկ շաբաթից»:

Նա չցանկացավ խոսել նաեւ մեղադրանքի փոփոխության պատճառների մասին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930