Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալ. ՍԴ անդամը եթերից հանել է տվել իր հակասական մեկնաբանությունը. iLur.am

Ապրիլ 03,2014 16:07

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանի խնդրանքով, «Արմնյուզ» հեռուստանըկերությունը եթերից հանել է ապրիլի 2-ի «Բանաձեւ» հաղորդման կրկնությունը: Հաղորդման տեսագրությունը նույն պատճառով բացակայում է նաեւ հեռուստաընկերության կայքից: Այս մասի iLur.am-ին տեղեկացրեց «Բանաձեւ» հաղորդաշարի պրոդյուսերը (ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ այս հեռուստաընկերության կայքից ու եթերից հեռացվում են ուղիղ եթերից հնչած «անհարմար» մեկնաբանությունները): 

Նշենք, որ հաղորդման տեսագրությունը հեռացվել է նաեւ Ucom ընկերության տրամադրած թվային հեռուստատեսության շտեմարանից: Այնուհանդերձ, iLur.am-ին հաջողվեց ձեռք բերել հաղորդման տեսագրությունը:

Բանն այն է, որ դատավոր Թոխյանը այդ հաղորդման ժամանակ հայտարարում է, որ ՍԴ հայտնի վճռից հետո աշխատողները կարող են պահանջել իրենց գործատուներից՝ կուտակային պահումներ չկատարել:

«Մենք ասել ենք, օրենքի դրույթները հակասահմանադրական ճանաչող որոշումը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 30-ից: Սակայն պարզից էլ պարզ է՝ հակասահմանադրական ճանաչված դրույթները չպետք է գործեն:  Մենք նաեւ ասել ենք՝  մեր աշխատակարգային որոշումից հետո շուրջ 127 հազար մարդուց գանձված գումարները պետք է վերադարձվեն: Եթե դու հիմա չես վերադարձնում, վերադարձնելու ես սեպտեմբերից հետո: Եթե դու մինչեւ սեպտեմբեր որեւէ բան պահես, վերադարձնելու ես սեպտեմբերից հետո: Ուրեմն՝ անմտություն է հիմա ուղղակի պահելը, որովհետեւ բոլոր դեպքերում սեպտեմբերից հետո մարդկանց փողերը վերադարձնելու ես:

Հաղորդումը վարողը հարցնում է՝ «Այսինքն, աշխատողները կարո՞ղ են պահանջել գործատուից, ասել՝ մի կիրառեք պարտադիրը, եւ պետք է պահում չլինի»:  «Այո՛, իհարկե», – պատասխանում է ՍԴ անդամը:  (առաջին տեսանյութում՝ 8:0-10.00)

Մինչդեռ մի քանի ժամ հետո հեռարձակված «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հաղորդման ժամանակ Թոխյանը հայտարարում է միանգամայն հակառակը՝ «թյուրիմացություն է, պարտադիր պահանջը չի վերացվել: Մինչեւ սեպտեմբերի 30-ը պարտավոր են վճարել, սա միանշանակ է»:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930