Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսական Շիֆը Քեսաբի վերաբերյալ հարցեր է ուղղել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչին. «Ամերիկայի Ձայն»

Ապրիլ 03,2014 15:59

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասը բարձրացրել է Սիրիայում հայկական պատմական Քեսաբ քաղաքը գրավելու հետ կապված հարցը և հորդորե միջազգային այս մարմին անել ավելին՝ քաղաքի բնակիչների կարիքները հոգալու համար»:

Այս հայտարարությամբ, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից տարածված հայտարարության համաձայն, հանդես է եկել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանտա Փաուերը՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի նիստի ընթացքում պատասխանելով կոնգրեսական Ադամ Շիֆի և հանձնաժողովի անդամների հարցերին:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգներ դեսպան Փաուերի մասնակցությամբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի պետական արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովի նիստի ընթացքում անցկացված հարցուպատասխանի ժամանակ կոնգրեսական Շիֆը հիշեցրել է, որ հիմնականում քրիստոնյա հայերով բնակեցված Քեսաբ քաղաքի վրա մոտ մեկ շաբաթ առաջ գրոհել էին «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող զինյալները, որոնք Սիրիայի տարածք էին ներթափանցել Թուրքիայի կողմից, ինչի արդյունքում քաղաքը դատարկվել էր՝ արյունալի այս հարձակման հետևանքով:

«Քաղաքի բնակիչներից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց ժառանգներ են, և նրանց թիրախավորման փաստը հատկապես մեծ ցավ է պատճառել», – նիստի ընթացքում, դիմելով ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանին, ասել է կոնգրեսական Շիֆը՝ հարցնելով, թե ինչ գործողությունների են դիմել ՄԱԿ-ն ու կազմակերպության գործակալությունները՝ Քեսաբի ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930