Լրահոս
Օրվա լրահոսը

Դիակն այսօր կհանձնեն հարազատներին. սպանությո՞ւն

Ապրիլ 03,2014 15:55

Պարույր Գուլգուլյանին գտել են մահացած՝ մարտի 25-ին, փողոցում ընկած, գլխին վնասվածք, անգիտակից:Նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ուր նա գիտակցության չգալով՝ մահացել է:

Վերջին մեկ տարում նրա պաշտպանությունն իրականացրած Ալեքսանդր Ամարյանն Aravot.am-ին ասաց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն չկա եւ իր ձեռքում միայն մահվան թուղթն է:

Դիակն այսօր կհանձնվի հարազատներին, տուժողի իրավահաջորդի հարցը դեռ ճշտված չէ:

Հավանաբար, քսան օր առաջ էր, որ հանդիպեց մեզ, ասելով, թե գործը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր վարչական տարածքի դատարանում:

Գուլգուլյանը պարբերաբար էր գալիս «Առավոտ», տարիներ շարունակ իր նկատմամբ կատարվածի կապակցությամբ:

Ասաց, թե իր գործը տեղից առաջ է շարժվում, միայն թե իր գլուխը չուտեն:

Մի առիթով նկատել էինք, որ Գուլգուլյանի մասին հայաստանյան մամուլի հրապարակումները կարող են Գինեսի գրքում հայտ ներկայացնելու առիթ դառնալ: Գուլգուլյանից 53 000 ԱՄՆ դոլարի չափով գումար են հափշտակել՝ հրազենի գործադրմամբ ու անչափահաս երեխաներին առեւանգելու, վաղամեռիկ քննիչի ստորագրությունը փոխելու միջոցով: Դատական անհաշիվ նիստերի ժամանակ տրվել էին բարձրաստիճան պետական այրերի անուններ, նախկին թաղապետ Արարատ Խրիմյանի անունը:

Մի նիստին էլ դատակոչել էին նախկին դատախազ, ներկայումս դատավոր Վլադիմիր Գրիգորյանին, որը ըստ Գուլգուլյանի, պիտի պատասխաներ, թե ինչու 2002թ. ապրիլին կարճվեց քրեական այն գործը, որն առաջադրվել էր նախկին թաղապետի, այլ պաշտոնյաների նկատմամբ:

Գուլգուլյանի մասին գիտեին բոլորը՝ ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նախկին գործարարը հայտնել էր, թե իրեն նյութական վնաս են պատճառել նախկին համայնքապետ Արարատ Խրիմյանն ու նրա բարեկամ Սամվել Կարախանյանը:

Հրապարակումներից մեկում Գուլգուլյանի խոսքերն էինք մեջբերել. «Ներկայացրածս փաստարկները չեն կարողանում հերքել՝ ստիպված լռում են: Իսկ ընդունել ինձ, դեռ չի նշանակում հարցի լուծում: Ես լռելու մտադրություն չունեմ, որովհետեւ գիտեմ, որ մարդ հարգանքի է արժանանում ոչ թե ահաբեկումով ու փողով, այլ՝ իր գործով»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930