Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտերնետային Ddos հարձակումը արժե 50-200 դոլար

Ապրիլ 03,2014 15:54

«Ddos-ը շատ վտանգավոր երեւույթ է այն առումով, որ կայքին ձեռք չեն տալիս, պարզապես վարակված համակարգիչներից դեպի կայք ուղղորդվում է ինտերնետային աղբ»,- այսօր՝ ապրիլի 3-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Ddos հարձակումներին, հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով՝ վերջին կես տարվա ընթացքում Հայաստանի ուղղությամբ եղել են 4 խոշոր Ddos հարձակումներ, որոնցից վերջինը եղել է երեկ: Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ այս հարձակումների պատճառով շատ օգտատերերի մոտ վատանում է ինտերնետային կապը, եղել են նաեւ դեպքեր, որ հայկական կայքերը չեն բացվել, կամ բացվել են միայն Հայաստանի տարածքում.

«Վերջին հարձակումը, որ երեկ եղավ, իր պիկը հասավ 50 գիգաբիթի: Իհարկե՛, լավ է այն, որ հարձակումը ինչ-որ պահից սկսեց կասեցվել ավելի լայն մայրուղիների վրա, այսինքն՝ Ռուսաստանից եկող մայրուղիների վրա, բայց հարցը նրանում է, որ այդ կասեցումը որոշ ժամանակ է պահանջում»:

Մեդիափորձագետը նշեց, որ Ddos-ը կարելի է պատվիրել ու շուկայում, եւ այդ ծառայությունների գինը էժանանում է, քանի որ նոր մեթոդներ են առաջացել, գինը  տատանվում է 50-200 ԱՄՆ դոլարի սահմաններում: Սամվել Մարտիրոսյանը հայտարարեց, որ երեկ կատարված հարձակումը այդ մեթոդներից մեկով է կատարվել.

«Այս հարձակումները, որ գնալով աճում է, մեզ պետք է հուշեն, որ ժամանակն է գալիս ազգային մակարդակով մտածել երկրի պաշտպանության մասին, ոչ թե ամեն պրովայդերը իր պաշտպանության մասին մտածի»:

Մեդիափորձագետի խոսքերով՝ դժվար է պարզել, թե ով է կատարում հարձակումը, քանի որ այն կատարվում է աշխարհի տարբեր ծայրերից:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930