Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. «Օրենքում պարտադիրի բաղադրիչը հակասահմանադրական չէ» (Տեսանյութ)

Ապրիլ 03,2014 15:47

Այսօր կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը վարչապետի հանձնարարությամբ լրագրողներին ներկայացրեց Սահմանադրական դատարանի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշման մանրամասներ, թե հատկապես որ կետերն են հակասահմանադրական եւ որոնք` Սահմանադրությանը համապատասխան: Նախարարի ներկայացմամբ` երեկ Սահմանադրական դատարանը օրենքում առկա պարտադիր բաղադրիչը համարել է սահմանադրական. «Օրենքի 8-րդ հոդվածը ` պարտադիր կուտակային վճարներ կատարելը Սահմանադրական դատարանը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող: Վարձու աշխատողի եւ պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների անունից կուտակային վճարումները հաշվարկելու եւ փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ»:

Մանրամասները` տեսանյութում

Նախարարը նաեւ ներկայացրեց այն դրույթները, որոնք Սահմանադրական դատարանը համարել է ՀՀ սահմանադրությանը հակասող: Մասնավորապես, ըստ նախարարի, դրանք վերաբերում են, թե ինչ է սահմանել կառավարությունը, եւ ինչ է սահմանել Կենտրոնական բանկը. «Մի դեպքում վերաբերում է ինֆլյացիայի հետ կապված գնողունակության մեթոդաբանության որոշմանը, մյուս դեպքում`ֆոնդերի ռիսկայնության գնահատման մեթոդաբանությանը: Սահմանադրական դատարանը գտել է, որ այն հանգամանքը, որ դրանք սահմանվում են ոչ թե օրենքով, այլ ենթաօրենսդրական ակտերով, հակասում է Սահմանադրությանը: Այսինքն, դրանք պետք է սահմանվեն օրենքով: Մյուս դրույթը սեփականության իրավունքին է վերաբերում: Այն դրույթները, որով այս ֆոնդերում ձեւավորված միջոցները, որոնք համարվում են անձի սեփականություն, սակայն սահմանափակվում է անձի կողմից դրանց տնօրինման իրավունքը, այս մասով օրենքը հակասող է եւ անվավեր»:

Մանրամասն` տեսանյութում

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք պետք է շարունակվեն ֆոնդերին վճարումները, նախարարը վստահեցրեց` այո, պետք է վճարեն եւ ընտրեն ֆոնդեր, այս մասով հակասահմանադրական որոշում չի կայացվել, իսկ եթե չկատարվեն վճարումներն ու ֆոնդերը չընտրեն, ապա համապատասխան պատասխանատվություն է առաջանալու:

Մանրամասները` տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930