Ռիմա Սահակյանն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքում էր, որ իր տղային, որը ոչ մի հանցանք չի գործել, արդեն 10-րդ տարին է, պահում են բանտում:
2005 թվականին մի քանի երիտասարդների՝ այդ թվում տիկին Սահակյանի որդի՝ Հրաչ Սահակյանին, մեղադրանք է առաջադրվել, որ նրանք սպանել են Ջրվեժի բնակիչ Մեսրոպ Մաքոյանին:
Տիկին Ռիմայի խոսքերով, իր տղային անհիմն կերպով են պահում բանտում: «Ոչ ճանաչում ենք այդ տղային, ոչ էլ: Ջրվեժում է նա բնակվել, իսկ մենք ապրում ենք Երրորդ մասում»:
Ռիմա Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ապացույցներ կան, որ իր տղան անմեղ է եւ որ սպանության գիշերը իր տղան տանն է եղել, անգամ հեռախոսով է խոսել մի աղջկա հետ:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով՝ առաջին ատյանը որոշում է կայացրել, որ տղան եւ իր ընկերները անմեղ են:Վերաքննիչ դատարանը նույնպես նույն որոշումն էր կայացրել:«Այնուհետեւ, նորից առաջին ատյանի դատարան, հետո էլ գործը ուղղեցինք Վերաքննիչ քրեական դատարան՝ որտեղ նրանց մեղավոր ճանաչեցին չգործած հանցանքի համար»:
Մանրամասն՝ տեսանյութերում
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ