Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դեմ եմ»-ը կաջակցի՞ չորս ուժերին` կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացում (Տեսանյութ)

Ապրիլ 03,2014 15:39

«Կոչ ենք անում քաղաքացիներին ֆոնդեր ու կառավարիչներ չընտրել»,-հայտարարում է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Վահագն Ավագյանը:

Մինչ նախաձեռնության անդամները պնդում են, թե պետք չէ կառավարիչներ ու ֆոնդեր ընտրել, պահումներ չեն արվելու, կառավարության ղեկավարն ու ներկայացուցիչները հայտարարում են, թե օրենքը ուժի մեջ է, պահումներ էլ կատարվելու են: Այս առիթով Վահագն Ավագյանը նշեց. «ՍԴ նախորդ  որոշումից հետո էլ ինքնագործունեությամբ  զբաղվողներ եղան, որին ՍԴ-ն իր իրավական գնահատականը տվեց, համարեց, որ ոչ իրավաչափ են եղել բոլոր նախարարների հայտարարությունները»:

Այնուհետև Վահագն Ավագյանը հստակեցրեց, թե խնդիրն այն չէ, որ վստահ չեն, թե մեր օգտին է որոշումը եղել, այլ այն, որ փորձում են մոլորեցնել հասարակությանը: Այնուհետև մանրամասնեց. «Եվ դա այնպիսի բարձր մակարդակով է արվում, որ ուղղակի խայտառակություն է»:

 «Դեմ եմ»-ի անդամները կասկած չունեն, որ օրենքը հակասահմանադրական է, և որ ՍԴ-ն իրենց օգտին որոշում է կայացրել: Ուղղակի նշում են. «Պետք է թույլ չտանք, որ մոլորության փորձեր լինեն  գործադիրի կողմից»:

Aravot.am-ի հարցին, թե ՀՀ վարչապետն է հայտարարել, որ օրենքը ուժի մեջ է, այդ դեպքում նա է՞լ է մոլորեցնում ժողովրդին, Վահագն Ավագյանն այսպես արձագանքեց. «Վարչապետը օրենքի հեղինակներից է: Նրա կառավարությունն է  օրենքը բերել և դուրս է գալիս, որ մարդիկ տասը տարի աշխատել են օրենքի վրա, որն ունի հակասահմանադրական կետեր: Ես ինժեներ եմ, եթե իմ արտադրանքը խնդիր ունենա, ինձ կարող են ներել, ժամանակ տալ ուղղելու, բայց ներողություն,  տասը տարի աշխատել եք, դա ձեր աշխատանքն է, ձեր օրենքում բազում հակասահմանադրական կետեր ունեք, գոնե ներողություն խնդրեք հասարակությունից: Ներողություն էլ չէ, նման դեպքերում պետությունն է առնվազն մի քիչ խելամտություն դրսևորում, որ նորից նույն գործելաոճին չանցնի»:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Հարություն Աղլամազյանը ՍԴ որոշումը ոչ հստակ է համարում ու նշում. «ՍԴ որոշումը հստակ չէ, այդ է պատճառը, որ տեղ է տալիս իշխանություններին, որ նրանք  արտահայտվեն իրենց օգտին: ՍԴ –ն ընդունել է  ոչ թե իրավական, այլ իրավաքաղաքական որոշում` խնդիրն այդպիսով տանում է քաղաքացի և կառավարություն, այլ ոչ թե իրավական դաշտ»:

Հարություն Աղլամազյանը զգուշացրեց, թե կիրառելու են քաղաքացիական անհնազանդության զինանոցի բոլոր մեթոդները:

Հարցին՝ արդյոք ոչ իշխանական չորս ուժերը միավորվելու են և ապրիլի 28-ի հանրահավաքների հարցում, նրանց աջակցելո՞ւ են: «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը պատասխանեց. «Մենք բաց ենք ոչ միայն  չորս ուժերի, այլև բոլոր հասարակական- քաղաքական ուժերի համար, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ մեր հասարակության օրինականության վերականգնման գործում: Ովքեր մեզ օգնեն հասարակության մոլորեցման փորձը դադարեցնելու համար, մենք պատրաստ ենք նրանց ընդունել: Ինչ վերաբերում է հանրահավաքներին, չորս ուժերի ` երկկողմանի աջակցության հարցին, ապա մենք այդ հարցին չենք կարող պատասխանել: Ոնց որ մինչև հիմա  համատեղ, մեկ միասնական ճակատով ենք պայքարել հակասոցիալական օրենքի դեմ, այնպես էլ բոլորի հետ միասնական պայքարը շարունակվելու է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930