Լրահոս
Օրվա լրահոսը

Քեսաբի խնդիրը դեռ կա, բայց թեման արդեն փակվում է. Սամվել Մարտիրոսյան

Ապրիլ 03,2014 15:33

«Այստեղ խնդիրն այն է, որ մեր լրատվամիջոցները ժամանակին չսկսեցին զտել, ֆիլտրել տեղեկատվությունը»,- այսօր` ապրիլի 3-ին` լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Քեսաբում տեղի ունեցած դեպքերին, հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով` տեսանյութը պետք է կասկած առաջացներ, քանի որ գնդակահարվողները զինյալներ էին, իսկ Քեսաբում ապրում են խաղաղ բնակիչներ: Սամվել Մարտիրոսյանը հավելեց նաեւ,թե այժմ , երբ պարզվել է, որ այդ ամենը ապատեղեկատվություն էր՝ Քեսաբի թեման միանգամից փակվում է.

«Խնդիրը դեռ կա, այսինքն` մարդկանց տարահանել են իրենց տներից, ոչնչացվում է հայկական համայնքը, ինչը Թուրքիայի համար բարենպաստ գործընթաց է: Հիմա մարդկանց ասում ես՝ բարեբախտաբար, Քեսաբում չեն եղել սպանություններ, մարդիկ հանգստանում են ու թեման փակվում է»:

Մեդիափորձագետ Տարոն Պապիկյանը նշեց, որ թեման սկսել էր ակտիվանալ մարտի 29-ին «Ինստագրամ» սոցիալական ցանցում  եւ գրանցվել էր 4.000 հրապարակում.

«Հիմնական ակտիվությունը Ռուսաստանից էր` Ռուսաստանի հայ երիտասարդների կողմից, որոնք ինչ-որ հուզական նկարներ են տարածում, թե այնտեղ ցեղասպանություն է տեղի ունենում, մարդկանց են գլխատում»:

Մարտի 29-ի երեկոյան ակտիվություն է նկատվել նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, ստեղծել էջեր, որոնց հավանել է մոտավորապես 180.000  օգտատեր, Տարոն Պապիկյանը նշեց, որ ակտիվություն ցուցաբերող օգտատերերից 70-75 տոկոսը 13-24 տարեկան կանայք են, նա այդ փաստը բացատրում է նրանով, որ նախաձեռնությունը հիմնականում հուզական բնույթ է կրել: Մեդիափորձագետը հայտարարեց, որ հաջորդ օրը` մարտի 30-ին, ակտիվությունը նոր թափ է առնում եւ սկսվում են տարածվել տեսանյութերը: «Ինստագրամ»-ում ակտիվությունը աճել է մինչեւ մարտի 31-ը` հասնելով 29.000 հրապարակման.

«Ամսի 31-ից անկում է գրանցել ու արդեն ամսի 2-ի տվյալներով ունենք ընդամենը 34.000 հրապարակում, այսինքն` ակտիվությունը գնալով ընկել է «Ինստագրամ»-ում: «Ֆեյսբուք»-ում նույնպես ակտիվությունն ընկել է. մարդիկ վերադարձել են իրենց հին անձնական էջի նկարներին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930