Հայաստանցի գերծանր քաշային ըմբիշ Անդրանիկ Գալստյանը, որը վերջերս է տեղափոխվել 125 կգ քաշային կարգ, Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր երեկոյան պայքարելու է բրոնզե մեդալի համար:
Չնայած մեր ըմբիշը մեկնարկային գոտեմարտում պարտվեց Թանա Աքգուլին, սակայն Թուրքիայի ներկայացուցիչը հասել է եզրափակիչ, որից հետո Անդրանիկի համար մեդալ նվաճելու իրական հնարավորություն է ստեղծվել: Սփոփիչ առաջին գոտեմարտում Անդրանիկ Գալստյանն արդեն պարտության է մատնել բելառուս Վադիմ Շվեդովին եւ երեկոյան բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է ուկրաինացի Օլեքսանդր Խոտսյանիվսկու հետ:
Կանանց առաջնության մեր միակ մասնակիցը` 69 կգ քաշային Կարինե Շադոյանը, առաջին գոտեմարտում զիջել է լիտվացի Դանուտե Դոմիկայտիտեին եւ վերածվել հանդիսականի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` sport.news. am–ի