Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է ձեռնտու սահմանագոտում կեղծ լուրի տարածումը

Ապրիլ 03,2014 15:18

Վերջին օրերին Տավուշի մարզում կեղծ լուր է տարածվել: Մեզ են դիմել Նոյեմբերյանի տարածաշրջանից մի քանի ծնողներ, որոնք խնդրել են ճշտել լուրի իսկությունը, այդ մասին բնակչությանը իրազեկել: Լուր է տարածվել, թե մարզի Բերդի տարածաշրջանի համայնքապետարաններից մեկի գլխին ծածանվող եռագույնի փոխարեն գիշերը կախել են ադրբեջանական դրոշ: Զանգահարել ենք տվյալ համայնքապետարան, պարզել, որ դա սուտ է: Նույն բանը ճշտել ենք նաեւ զինվորական աղբյուրներից:

Մեր տեղեկություններով՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ դպրոցներում ուսուցիչները երեխաներին զգոնության են կոչել, հորդորել անծանոթների հետ չշփվել: Հավանական է, որ այդ զրույցների ժամանակ երեխաներին ավելի զգոն պահելու համար հորինվել է ադրբեջանական դրոշի տեղադրման առասպելը, որը կայծակնային արագությամբ մարզում տարածվել է : Ի դեպ, այդ կեղծ լուրը ապրիլի 3-ին տարածվել է նաեւ մարզկենտրոն Իջեւանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Anna says:

    Տավուշում շատ հնարավոր է ադրբեջանական դրոշ կախվի նաև մարզպետարանի գլխին,քանի որ այնտեղ աշխատում է անպատժելի Ղուլարյանը և նրա ադրբեջանամետ խորհրդական Լ.Չիբուխչյանը:

  2. Garegin says:

    Հավանական է թշնամու դրոշի մասին լուրերը պայմանավորված են վերջին 10 օրերի ընթացքում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի կողմից ամենօրյա Բերդի տարածաշրջան կատարված այցելություններով: Թեկուզ անհիմն լուրերով ժողովուրդը փորձել է ցույց տալ, թե Բերդի տարածաշրջանում մարզպետի կողմից վարած քաղաքանությունն ում է ձեռնտու:

  3. Narek says:

    Նշված լուրը սկիզբ է առել և զարգացել մարզկենտրոնում, թե ում է ձեռնտու եղել, կարելի է միայն ենթադրել, սակայն էականը դա չէ: ՀՀ նախագահի սպասվելիք այցի նախապատրաստման նպատակով Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանը փաստացի ամեն օր այցելում է Բերդի տարածաշրջան: Ժողովրդի մոտ այնպիսի կարծիք է ձևավորվել, որ ՀՀ նախագահի այցը տարածաշրջանի բնակիչների համար առավել վտանգավոր է, ըստ մարզպետի, քան նախորդ ամիսներին հակառակորդի կողմից Ն.Կ.Աղբյուր, Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի տևական գնդակոծությունները: Հիշեցնենք, որ նշված գնդակոծությունների ժամանակ ինչպես մարզպետը, այնպես էլ նրա երկու տեղակալները գոնե մի քանի րոպեով չայցելեցին նշված համայնքների սահմանապահներին ու բնակիչներին:

  4. Anahit says:

    Ավելի քան տպավորիչ է մտահղացումը ադրբեջանական դրոշի մասին:Դա Տավուշի ղեկավարության իրական դեմքն է:Հնարավորություն ունենան բոլոր խելացի տավուշցիներին,ովքեր դեռ չեն հասցրել մարզից փախչել կուղարկեն Ղազախ,որպեսզի մնան իրենք ու իրենց ,,կրսագրագետ ու անգրագետ,, համախոհները:

  5. karp says:

    Մարզի սահմանամերձ բնակավայրերը հասցվել են կլինիկական մահվան վիճակի և
    շրջանառվող լուրերը ավելի շատ կապված են այդ իրավիճակի հետ:Բոլոր դեպքերում
    տարածված լուրը բնորոշում է մարզում տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտը:

  6. ԲՂԴՈ says:

    Ղուլը ֆռցնում է թուրքերին,մի գյուղ հանձնելով ամբողջ մարզնա պահում:Չեք հասկանում,ժամանակը կգա ու կհամոզվեք Ղուլի հեռատեսության վրա:Ինքը չերեզ լյուբիկ թուրքերի հետ լրիվ ճշտելա:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930