Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Քրմոյան. «Մասնավորապես օնկոլոգիական հիվանդություն ունեցողներին դեղորայքը տրվում է անվճար»

Ապրիլ 03,2014 15:06

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն ասաց` ակնկալում է, որ հաջորդ տարի վերացրած կլինեն պալիատիվ (ամոքիչ) բուժօգնության շրջանակներում հիվանդների համար թմրադեղերի ձեռքբերման բոլոր խոչընդոտները:

«Այս պահի դրությամբ ցավազրկող դեղորայքի, եւ այդ թվում` թմրամիջոցների պակաս հանրապետությունում չունենք: Խնդիրը այստեղ այն է, որ եւ´ հիվանդը, եւ´ բժիշկը շատ հաճախ խուսափում են եւ դրա պատճառով նրանց չի հատկացվում դեղամիջոցը: Այս պահի դրությամբ բոլոր համախտանիշ ունեցողներին, մասնավորապես, օնկոլոգիական հիվանդություն ունեցողներին, դեղորայքը տրվում է անվճար»:

Իսկ Առողջապահության իրավունքի տնօրեն Վիոլետա Զոփունյանը նշեց, որ բժիշկները խուսափում են օգտագործել նման հոգեմետ դեղամիջոցներ, քանի որ խուսափում են պատասխանատվությունից: «Ներկայումս գործող թմրամիջոցների սխալ կիրառման դեպքում, բժիշկը ենթարկվում է պատասխանատվության: Սա է վախ առաջացնում բժիշկների մոտ, իսկ մյուս կողմից էլ չկա հստակ ընթացակարգ, որի հիման վրա նրանք կարող են նշանակումներ անել»:

Իսկ գիտությունների դոկտոր Սթիվեն Քոննորը հավելեց, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը օգտագործում է կես կիլո մորֆի տարեկան, իսկ միջազգային նորմերին հասնելու համար պետք է օգտագործել մոտավորապես` 26: «Սրա հիմնական պատճառն այն է, որ Բժշկական համալսարանում սովորեցնում են նման դեղամիջոցներ չնշանակել, բայց հակառակը` պետք է սովորեն հենց նման դեղամիջոցներ նշանակել, քանի որ սրանց միջոցով կարելի է արդյունավետ պայքարել ցավի դեմ»:

Հատկանշական է այն, որ ցավային ախտանիշի դեպքում, երբ օգտագործում են թմրամիջոցներ, կախվածություն ձեռքբերելու հավանականությունը քիչ է: Պալիատիվ օգնությունը թեթևացնում է հիվանդի ցավերը (բոլոր տեսակի սուր ցավեր), այլ ոչ թե` առաջացնում կախվածություն:

Դիանա ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930