Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ»-ը ակնկալում է կառավարության դիրքորոշումը` պահումների եւ վճարված գումարների վերադարձելիության վերաբերյալ

Ապրիլ 03,2014 14:59

«Սահմանադրական դատարանը օրենքը, առկա ձեւակերպմամբ,  ճանաչեց Սահմանադրությանը հակասող: Միեւնույն ժամանակ նշեց, որ օրենքի ուժը կորցնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է: Քանի որ օրենքը փոխկապակցված է շուրջ 50 այլ օրենքների հետ, սա արվեց, որպեսզի  իրավական վակուում չառաջանա եւ քանի որ ՍԴ-ն պահումները համարեց սեփականության իրավունքը խաթարող, ապա հստակորեն պետք է ասենք, որ Սահմանադրության գերակայությամբ որեւէ պահում չպետք է արվի»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՍԴ որոշմանն ու վարչապետի հայտարարությանը` ասաց «Դեմ եմ» շարժման անդամ Դավիթ Խաժակյանը` նշելով, որ պետք է վերադարձվեն վճարված գումարները, քանի որ այդ պահումների իրավական հիմքը արդեն իսկ ճանաչվել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր:

Դավիթ Խաժակյանի ձեւակերպմամբ` վարչապետը եւս մեկ անգամ երկխոսության կոչ արեց օրենքով մտահոգ քաղաքացիներին, միեւնույն ժամանակ նշելով, որ օրենքը ուժի մեջ է: «Այո օրենքը ուժի մեջ է (ձեւական, իրավական առումով), բայց պահումներ չպետք է արվեն: Ես կողմնակից եմ, որպեսզի նոր օրենքը ձեւավորվի քաղաքացիների եւ նախաձեռնության ակտիվ ներգրավվածությամբ, բայց եթե պահումներ կատարելու վտանգը իրական լինի, այդ իրադրությունը կբացառի երկխոսության հնարավորությունը»,- ավելացրեց Դավիթ Խաժակյանը, ըստ որի`դրանից ելնելով իրենք ակնկալում են կառավարության դիրքորոշումը` պահումների եւ վճարված գումարների վերադարձելիության վերաբերյալ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930