Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացի. «Կառավարությունը սեպտեմբերի 30-ից հետո չի կարողանա գումարը ետ վերադարձնել» (Տեսանյութ)

Ապրիլ 03,2014 14:49

Aravot.am-ը ՀՀ քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունեն երեկ Սահմանադրական դատարանի կայացրած այն որոշման վերաբերյալ, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մի շարք վիճահարույց դրույթներ համարվել են հակասահմանադրական:

Հարցվածների մեծ մասը համամիտ էին Սահմանադրական դատարանի որոշման հետ:

«Ես գտնում եմ, որ պարտադիր բաղադրիչը պետք է ընդհանրապես դուրս գա այդ օրենքից, ինչո՞ւ պետք է պետությունը թոշակառուներին կենսաթոշակով ապահովի պարտադիր կերպով: Շատ սխալ եմ համարում այն հանգամանքը, որ մինչեւ սեպտեմբերի 30-նն էլ դեռ պետք է վճարեն: Եթե մինչեւ սեպտեմբերի 30-ը հավաքեն, կառավարությունը չի կարողանա այդ գումարը ետ վերադարձնել»,- ասաց հարցվածներից մեկը:

Մեզ հետ զրույցում մի երիտասարդ՝ մասնագիտությամբ ծրագրավորող, որը չցանկացավ ներկայանալ եւ խոսել տեսախցիկի առաջ, իր վրդովմունքն արտահայտեց հետեւյալ կերպ. «Ես ծրագրավորող եմ եւ ստանում եմ բավականին բարձր աշխատավարձ: Եթե իմ աշխատավարձի 5 տոկոսը պարտադիր կերպով պահեն, արդեն իսկ ես մեծ կորուստ եմ կրում գումարային առումով: Պետք է հանել պարտադիր բաղադրիչը: Դա արդեն իմ խնդիրն է, ես կամավոր կվճարեմ իմ ապագա կենսաթոշակի համար, թե՝ ոչ»:

Հարցվածների շրջանում կային մարդիկ, որոնք կողմ էին պարտադիր բաղադրիչին: Սակայն տեսախցիկի առջեւ խոսել չցանկացան:

Նման  կարծիք հայտնեց հարցվածներից մեկը. «Երբեք այս համակարգին դեմ չեմ եղել, այս համակարգը առանց պարտադիր բաղադրիչի համակարգ չի դառնա: Ես կարծում եմ, որ մարդիկ առանց պարտադրանքի, կամավոր չեն վճարի: Դրա համար պարտադիրը շատ ճիշտ որոշում է»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930