Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարարվեստի նվիրյալին մոռացե՞լ են

Ապրիլ 03,2014 13:37

Ապրիլի 4-ին լրանում է պարարվեստի նվիրյալ Վահրամ Արիստակեսյանի ծննդյան 115-ամյակը: Նա մեծ դերակատարություն է ունեցել հատկապես արեւմտահայության ազգագրական պարերի հավաքման, մշակման եւ բեմականացման գործում: Ինչ վերաբերում է Արիստակեսյանի հիմնադրած հայկական ազգագրական պարերի անսամբլին, հետագայում էլ Աշնակի սասունցիների պարի խմբին, նշենք, որ դրանք մեծ հռչակ են բերել հայկական ժողովրդական պարերի գիտակին: Էմմա Սարոյանը Արիստակեսյանին նվիրված իր գրքում գրում է, թե ինչպես է մի համերգից հետո մեծանուն Վահրամ Փափազյանը գրկել պարարվեստի վարպետին ու ասել. «Ես ողբերգություններ եմ բեմադրել, Շեքսպիր, բայց երբեք այսպես չեմ հուզվել»:

vahram-papazyani-het

Վահրամ Փափազյանի հետ

Արվեստագետի կարեւորագույն ներդրումներից մեկն էլ Հայաստանի պարարվեստի ուսումնարանի հիմնադրումն էր, որը այդպես էլ չանվանակոչվեց Վահրամ Արիստակեսյանի անունով:

Ի դեպ, «Առավոտը» դեռեւս 2004-ին գրել էր, որ 1989 թվականից հայ անվանի մտավորականներն ու պարարվեստի գործիչները (Սիլվա Կապուտիկյան, Բորիս Գեւորգյան, Վանուշ Խանամիրյան, Էդվարդ Միրզոյան եւ այլք) տարբեր ատյաններում բարձրացրել են Վահրամ Արիստակեսյանի հիշատակի հավերժացման գաղափարը՝ իր իսկ կողմից հիմնադրած Երեւանի պարարվեստի ուսումնարանը նրա անունով կոչելու հարցը։ Նրանք դիմել էին մասնավորապես ՀՀ նախագահին, վարչապետին եւ մշակույթի նախարարին՝ մանրամասն տեղեկացնելով հայ պարարվեստի երախտավորի գործունեությանը, հարցը, սակայն, առայսօր «քնած» է:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` Ազատ Շերենցի հետ:

 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930