Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները

Ապրիլ 03,2014 13:22

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված հստակ ժամանակացույցով շարունակվում են կազմակերպվել քաղաքացիների ընդունելություններ: 

Ամփոփելով ընդունելությունների 2014 թվականի առաջին եռամսյակի տվյալները` արձանագրվել է, որ նշված ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանում ընդունելություններին մասնակցել է 302 քաղաքացի: Ընդ որում, նրանցից միայն 150-ը` մարտի ընթացքում: Բնակիչների կողմից ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ:

Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում յուրաքանչյուր հինգշաբթի կազմակերպվող ընդունելություններին տարվա առաջին երեք ամիսներին մասնակցել է 1266 քաղաքացի: Մարտի ընթացքում ընդունելությունների մասնակցած 513 քաղաքացիների կողմից բարձրացված հարցերից 393-ին տրվել է համապատասխան ընթացք և արդեն իսկ կարգավորված է, իսկ 102-ը դեռևս ընթացքում է: Բարձրացված հարցերից 18-ը մերժվել է՝ վարչական շրջանի կամ քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում չլինելու պատճառով:

Հիշեցնենք, որ քաղաքացիներն ընդունելություններին մասնակցելու համար նախապես պետք է հերթագրվեն համապատասխան կառույցում՝ ներկայացնելով անձնագիր: Քաղաքացիների ընդունելությունները ևս մեկ հնարավորություն են լսելու մայրաքաղաքի բնակչությանը մտահոգող խնդիրներն ու առաջարկները և դրանց հնարավոր լուծումներ տալու:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930