Ապրիլի 2-ին, ժամը 12.35-ին, «ՄԱԶ-5334» մակնիշի ամբարձիչ կռունկը Երևանի Դավիթ-Բեկի և Հովսեփյան փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի և դուրս գալով երթևեկելի մասից` ընկել է ձորը:
Պատահարի հետևանքով «ՄԱԶ-5334»-ի վարորդը` 1966 թ. ծնված Գարեգին Սարգսյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն