Օրերս ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի սկզբնամասում գտնվող հայկական տառերի հուշահամալիրի մոտից, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արտեմ Բ.-ին` նրան պատկանող «Մերսեդես Բենց Ց-180» մակնիշի ավտոմեքենայով, 1992 թ. ծնված Կարեն Խ.-ին և 1979 թ. ծնված Էդիկ Բ.-ին:
Խուզարկությամբ Կարեն Խ.-ի մոտից հայտնաբերվել է «Կոկա-Կոլայի» 0.5 լ տարողությամբ պլաստմասե շիշ` հարմարեցված ծխամորճի, իսկ ավտոմեքենայի բեռնախցիկից` «Ախթամարի» ծխախոտատուփ, որի մեջ առկա էր 1.7 գ կանեփի մանրացրած զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Բերման ենթարկվածները ներկայացվել են դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն