Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտասահմանյան արտադրության հին ավտոմեքենաների հիմնական գնորդները դարձել են ՀՀ քաղաքացիները

Ապրիլ 03,2014 12:51

Մարտի վերջին Վրաստանից Ադրբեջան արտասահմանյան արտադրության հին ավտոմեքենաների ներկրման մեծ հերթեր էին գոյացել: Պատճառն այն է, որ ապրիլի 1-ից Ադրբեջանում օրենքի ուժ է ստացել այն որոշումը,որ այդ երկիր պետք է ներկրվեն միայն «Եվրո-4» ստանդարտ ունեցող, այսինքն՝ 2005 թվականից ավելի ուշ արտադրված արտասահմանյան արտադրության մեքենաները:

Առաջիկայում Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը: Սպասվում է, որ դրանից հետո ոչ ռուսական արտադրության ավտոմեքենաների Հայաստան ներմուծման համար մեծ մաքսատուրքեր են սահմանվելու:

Վրաստանում, Ռուսթավի քաղաքի ավտոշուկայում մինչեւ 2005 թվականնն արտադրված ավտոմեքենաների գների որոշ անկում է, քանի որ ադրբեջանական գնորդներն այլեւս դրանք ձեռք չեն բերում: Ռուսթավիի ավտոշուկայում արտասահմանյան արտադրության հին ավտոմեքենաների հիմնական գնորդները դարձել են Հայաստանի քաղաքացիները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930