Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է պետք ՍԴ որոշումը, եթե, միեւնույն է, բոլորը թքած ունեն դրա վրա. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 03,2014 12:40

Փաստորեն, ՍԴ այս խուճուճ որոշումից հետո Հայաստանն իրավական «բեսպրեդելի» առումով հայտնվել է միանգամայն նոր վիճակում, կարելի է ասել՝ անցել է հաջորդ «լեւել»։ Բանն այն է, որ մինչեւ հիմա էլ Հայաստանում Սահմանադրությունն ամեն քայլափոխի ոտնահարվում էր, բայց իշխանությունները Սահմանադրական դատարանի միջոցով արտաքին պատշաճությունը պահպանում էին։ Ասենք՝ բոլորը գիտեին, որ նախագահի կամ Ազգային ժողովի ընտրություններն ընթացել են բազմաթիվ ապօրինություններով, հետեւաբար իշխանությունները լեգիտիմ չեն, բայց նույն Սահմանադրական դատարանն իբր քննում էր գործը եւ վճիռ կայացնում՝ իշխանությունները լավ էլ օրինական են։ Հիմա իշխանությունները որոշեցին «թարգել» այդ թիթիզությունները եւ ցույց տալ, որ այլեւս ՍԴ կարիքը չունեն։ Իրենք «փաթթած ունեն» ՍԴ որոշումները եւ միեւնույն է՝ վարվելու են այնպես, ինչպես իրենք են հարմար գտնում։

Սրանք նույն շղթայի տարբեր օդակներն են։ Ուղիղ մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե հասարակության 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային համակարգին, բայց իրենք, միեւնույն է, անելու են դա։ Հիմա կառավարությունը հաջորդ քայլն է անում՝ հայտարարում է, թե այդ համակարգը հակասահմանադրական է, բայց իրենք, միեւնույն է, շարունակելու են կիրառել դա:

Եվ իսկապես, ո՞ւմ է պետք հասարակության կարծիքը, եթե Սերժ Սարգսյանը, միեւնույն է, «ընտրվում է» տոկոս խփելով, կամ ո՞ւմ է պետք ՍԴ որոշումը, եթե, միեւնույն է, բոլորը թքած ունեն դրա վրա։ Երկու-երեք ամիս առաջ նույն ՍԴ-ն կասեցրեց այդ օրենքի գործունեությունը, ո՞վ բանի տեղ դրեց։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930